Mergers and Acquisitions Offerings

Լուծումներ

Միաձուլումների և ձեռքբերումների ծառայություններ

ՄՁ ռազմավարություն

Նախքան միաձուլման և ձեռքբերման գործարքի շուրջ մտածելը, ձեր կազմակերպությունը պետք է մեկ քայլ hետ անի և մտածի ռազմավարական տեսանկյունից։ Գնահատելով արտաքին շուկան, մրցակիցներին և բիզնես միավորները՝ որոշվում է, թե արդյոք միաձուլումը և ձեռքբերումը դեր է խաղում ձեր բիզնեսի կամ ռազմավարական աճի հնարավորություններ ապահովելու տեսանկյունից:

Դելոյթի միաձուլումների և ձեռքբերումների ռազմավարության սպասարկող խումբը կարող է ձեզ օգնել կորպորատիվ և բիզնես միավորի նպատակների հայտնաբերման գործում, ինչը ձեզ թույլ կտա որոշել, թե արդյոք դրանք իրագործելու ճանապարհը միաձուլումը կամ ձեռքբերումն է: Մենք վերլուծում ենք շուկայի հնարավորությունները, գնահատում ոլորտի զարգացման տարբեր սցենարները և հայտնաբերում հնարավոր ձեռքբերումների տարբերակները: Որպես ավելի լայն գործարար պորտֆելի վերանայման մաս, միաձուլումների և ձեռքբերումների ռազմավարությունը կարող է նաև ներառել ակտիվների վաճառքի ռազմավարություն, լինի դա ուղղակի վաճառք, նախնական հրապարակային առաջարկ (IPO), կամ բաժնետերերի օտարում:

Մեր ծառայությունները ներառում են՝

• Խորհրդատվություն միաձուլումների և ձեռքբերումների գծով
• Պորտֆելի ռազմավարություն
• Ռազմավարական հետազոտություններ
• Միաձուլման/ձեռքբերման պատրաստվածության աստիճանի ուսումնասիրություն (Միաձուլման/ձեռքբերման կամ բաժանման դեպքում)
• Հիմնական կարողությունների և ոլորտի վերլուծություն
• Մրցակիցների և շուկայի արձագանքի վերլուծություն
• Համատեղ ձեռնարկություններ / գործընկերային հարարաբերությունների գնահատում
• Գործարքային կողմի հայտնաբերում
• Հարկային օպտիմալացում

Գործարքի նախապատրաստում

Ձեր միաձուլման կամ ձեռքբերման գործարքը չպետք է պատահականության գործոն ներառի: Կարևոր է նախքան գործարքի փակումն ամեն ինչ իմանալ ձեռքբերվելիք ընկերության կամ հեռանկարային գնորդի մասին։

Դելոյթի գործարքների նախապատրաստման թիմի մասնագետներն իրականացնում են կազմակերպության ֆինանսատնտեսական հետազոտություն հետագա խնդիրներից խուսափելու համար: Այդ նպատակով ստեղծվում են հիմնական չափանիշներ թիրախային ընկերությունների և  գնորդների համար, ինչը հեշտացնում է ընտրության գործընթացը: Կարևոր է, որպեսզի ընտրված գնորդը պատրաստ լինի ընդունել ձեռք բերված բիզնեսի ղեկավարությունը և  ինտեգրել գործառույթներ:

Մենք առաջարկում ենք՝

∙ Թիրախային ընկերության ուսումնասիրություն
∙ Գործառնական մոդելի գնահատում
∙ Նախաաճուրդային խորհրդատվություն/ ֆինանսատնտեսական հետազոտություն
∙ Կոմերցիոն ֆինանսատնտեսական հետազոտություն
∙ Գործառնական ֆինանսատնտեսական հետազոտություն
∙ Նախնական սիներգետիկ վերլուծություն և դրան հասնելու ծախսերի հետազոտություն
∙ Նախագծի մշակում
∙ Գնորդի որոշում և  գործնական հարաբերությունների ստեղծում
∙ Գործարքային/հարկային գործընթացի ստեղծում
∙ Հիմնական արժեքային լծակների բացահայտում և  քանակական գնահատական
∙ Առանձնացման գործընթացի մշակում և  իրականացում

Գործարքի հետազոտություն և իրականացում

Նկատի ունենալով սեղմ ժամկետները և  հնարավոր տարբերակների սակավաթվությունը՝ Միաձուլման և  ձեռքբերման թիմի մասնագետները պետք է գործեն շատ արագ՝ միաժամանակ ապահովելով որակյալ արդյունք:

Դելոյթի գործարքների ֆինանսատնտեսական հետազոտության և  իրականացման թիմի մասնագետները տրամադրում են համապատասխան ծառայություններ  սեղմ ժամկետներում՝ գնահատում, ֆինանսատնտեսական հետազոտություն, գործարքային եկամուտների գնահատում, ինտեգրման պլանավորում, գործարքի ավարտում:

Մենք տրամադրում ենք բազմակողմանի ֆինանսական, ռազմավարական, գործառնական և  գործարքային ֆինանսատնտեսական հետազոտություններ, որոնց արդյունքում ստեղծվում են փոխըմբռնման հուշագրեր, առքուվաճառքի պայմանագրեր, ինչպես նաև գործարքների գծով ծառայությունների պայմանագրեր: Հարկային ուղեցույցը բացահայտում է կազմակերպության արդյունավետ և ուժեղ կողմերը բանակցությունների ընթացքում: Ֆինանսատնտեսական հետազոտությունը և ռիսկերի գնահատումը օգնում են պատասխանել վարկատուների ռիսկերի վերաբերյալ հարցերին :

Մեր ծառայությունները ներառում են՝

• Մոդելի աշխատանքի գնահատում/ զարգացման վերլուծություն
• Հայտի ներկայացմանն աջակցում
• Կապիտալ ֆինանսավորման խորհրդատվություն
• Բանակցությունների հարցում աջակցություն
• Օրենքների հետ համապատասխանության խորհրդատվություն
• Թիմերի և ծրագրերի կառուցում
• Բաժնետոմսերի նախնական հրապարակային առաջարկի նախապատրաստում և աջակցում
• Առանց պարտավորությունների առաջարկի գնահատում
• Տվյալների բազայի պատրաստում
• Բանակցությունների աջակցում
• Անկողմնակալ կարծիք
• Օտարված ֆինանսական միջոցներ և բիզնես պլան
• Անցումային ծառայությունների մատուցման պայմանագրի ժամանակացույցի նախնական պլանավորում
• Առանձնացման մանրամասն պլանավորում

Մասնատում և առանձնացում

Թեև մասնատման գործողությունները մեծ դերակատարում ունեն արժեքի բացահայտման գործում, այսպիսի գործարքները հաճախ սպառում են կազմակերպության ռեսուրսները:

Դելոյթի մասնագետների փորձը կազմակերպությունների մասնատման գործընթացում կօգնի իրականացնել առաջին օրվա պահանջները, ձեռք բերել կայունություն անջատման գործընթացից հետո և ապահովել ռազմավարական պլանի կենսունակությունը անկախ գործող կազմակերպության համար: Բոլոր նմանատիպ կազմակերպություններում մենք շարունակում ենք ծառայություններ մատուցել կազմակերպությանը՝ ապահովելով գործառնական և տեխնիկական համակարգերի ամբողջական անցումը նոր գնորդին կամ կազմակերպությանը: Այս ընթացքում վաճառող կողմը տեղափոխման ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակում կարող է տրամադրել նախապես համաձայնեցված ծառայություններ, որոնց պատրաստման հարցում ևս կարող են օգնել Դելոյթի մասնագետները: Սրա արդյունքում իրենց գործառնական համակարգից վերացվում են անարդյունավետ կողմերը (օր.՝ չփոխհատուցվող ծախսերը):

Մեր ծառայությունները ներառում են՝

• Խորհրդատվություն առքուվաճառքի  պայմանագրի վերաբերյալ
• Անցումային գործընթացի կառավարում
• Անցումային գործընթացի վերահսկման աջակցություն
• Անցումային գործընթացի փորձարկում
• Անցումային գործընթացի գործարկում
• Անցումային գործընթացի նախապատրաստում
• Կազմակերպությունների անջատման գործընթացի աջակցում
• Չվերադարձվող ծախսերի վերլուծություն և ծախսերի կրճատման պլանի իրականացման աջակցում
• Խորհրդատվություն գործընթացի ավարտման մասին
• Առաջին օրվա պլանի մշակում և նախապատրաստում

Ինտեգրման ռազմավարություն և իրականացում

Միաձուլման (ձեռքբերման գործարքին նախորդող աշխատանքները միայն գործի սկիզբն են: Հենց իրականացման գործընթացում (որտեղ ակնկալվում է որ կարդարացվեն գործարքի ռազմավարական ակնկալիքները) վերջնականորեն ձևավորվում են կազմակերպության բաժնետոմսերի արժեքը:

Դելոյթի մասնագետների փորձն ինտեգրման ռազմավարության մշակման և իրականացման ոլորտում օգնում է կազմակերպություններին բացահայտել ինտեգրման մակարդակը և ուղին միաձուլման կամ ձեռքբերման գործընթացի ժամանակ: Այն իր մեջ ներառում է գործարքի հաջող իրականացման չափանիշները, հաղորդակցության  ռազմավարություն ստեղծել ինտեգրման պլանի իրականացման շրջանակում, ինտեգրել և պահպանել հիմնական անձնակազմը, մշակել մարտավարական պլաններ առաջին 100 օրվա համար և անցումը դեպի հետ-միաձուլման աշխատանքային միջավայր: Առաջին օրից հետո սկսվում է նոր կազմակերպության գործունեությունը և կազմակերպության համակցված կառուցվածքի և աշխատանքային գործընթացների իրականացումը։

Մեր ծառայությունները ներառում են՝

• Խորհրդատվություն առքուվաճառքի պայմանագրի շրջանակներում
• Խորհրդատվություն ֆինանսական պայմանագրի շրջանակներում
• Գործարքի իրականացման աջակցում
• Բաժնետերերի հետ հաղորդակցություն
• Գնման արժեքի տեղաբաշխում
• Առաջին օրվա պլանավորում
• Ինտեգրման գործընթացի պլանավորում
• Սիներգետիկ և ծրագրային հաշվետվություններ
• Կազմակերպչական կառուցվածքի մշակում և ներդրում
• Հաճախորդ/ապրանք հատվածի զարգացման ռազմավարություն
• Մատակարարման շղթայի/արտադրության և գիտահետազոտական ոլորտի օպտիմալացում
• Ենթակառուցվածքի բարելավում
• Մշակույթի և փոփոխությունների վերահսկման պլան
• 100 օրվա պլան