Լուծումներ

Խորհրդատվություն առուվաճառքի պայմանագրերի գծով

Եթե դուք վաճառում եք բիզնեսը և ցանկանում եք կանխատեսելի գնով ավարտել գործարքը կամ գնում եք բիզնես և համապատասխան ապահովության միջոցների կարիք ունեք այն դեպքի համար, եթե թիրախային ընկերության ֆինանսական դրությունը համապատասխան չլինի ակնկալիքներին, առանցքային դեր են խաղում առքուվաճառքի պայմանագրի ֆինանսական պայմանները:

Մենք կարող ենք առաջարկել գործարքի գնի ճշգրտման մեխանիզմի մշակում կամ վերլուծություն, ֆինանսական միջոցների՝ բիզնեսից դուրսբերման արգելքի հայեցակարգ, ֆինանսական միջոցների և պարտքային պարտավորությունների, հաշվառման սահմանափակումների ազդեցության գնահատում, ինչպես նաև թիրախային շրջանառու կապիտալի մակարդակի սահմանման գծով խորհրդատվություն, պայմանագրում ներառվելիք ֆինանսական եզրույթների վերլուծություն, մասնավորապես հաշվապահական հաշվառման քաղաքականության, հիերարխիկ կառուցվածքի կամ ընթացակարգերի վերլուծության կամ վերանայման ճանապարհով:

Մենք օգնում ենք թե կորպորատիվ, թե մասնավոր հաճախորդներին՝ լավագույն արժեք ապահովել իրենց գործարքի արդյունքում՝ տրամադրելով մասնագիտացված ծառայությունների գործարքի և հարակից ծառայությունների գծով, այդ թվում ֆինանսատնտեսական հետազոտություն: Մեր նպատակն է՝ գործարքի ընթացքում տալ ավելի մեծ օգուտ, քան պարզապես ֆինանսատնտեսական հետազոտությունն է՝ տրամադրելով լրացուցիչ ծառայություններ, որոնք օգնում են հաճախորդին՝ հասնել մրցակցային առավելության:

Մեր փորձառությունը տարբեր իրադրություններում ամբողջական է դառնում Դելոյթի անդամ ֆիրմաների ոլորտային և գործառութային մասնագետների բազմակողմանի փորձառության համախմբման արդյունքում, որի շնորհիվ մեր հաճախոդները ստանում են համապարփակ և սահուն ծառայություն իրենց գործարքի առնչությամբ: