Լուծումներ

Վաճառող կողմին օժանդակություն

Վաճառող կողմի ֆինանսատնտեսական հետազոտություն

Մենք վաճառող կողմին առաջարկում ենք բարձրակարգ, անկախ և կոնկրետացված ֆինանսատնտեսական հետազոտության հաշվետվություն: Սա թույլ է տալիս վաճառողին ստանալ արժանահավատ տեղեկատվություն նախքան գործարքի նախաձեռնումը: Վաճառող կողմի նախաձեռնությամբ իրականացվող ֆինանսատնտեսական հետազոտությունը առավելագույնի է հասցնում գործարքի արժեքը,նվազեցնում ընդհատումները և կրճատում անսպասելի անակնկալները՝ օտարման գործընթացի ավելի ուշ շրջաններում:

Օժանդակություն վաճառող կողմին

Բարդ և անկայուն շուկայի պայմաններում ղեկավարությունն անխուսափելիորեն դիտարկում է իր ռազմավարական տարբերակները և լուծումներից մեկը կարող է համարվել օտարումը: Նման որոշում կայացնելուց հետո՝ առավել նպաստավոր արդյունքի ստացումը կարող է լինել բարդ և ժամանակատար:

Վաճառող կողմին օժանդակությունը իրենից ներկայացնում է համակարգված ծառայությունների տեսականի: Մենք սերտորեն համագործացում ենք ձեր աշխատանքային խմբի հետ՝ հայտնաբերելու և լուծելու օտարման գործընթացում առաջացող հարցերը և առաջարկում ենք հատուկ ձեր կարիքների համաձայն մշակված ծառայություն:

 Մենք օգնում ենք թե կորպորատիվ, թե մասնավոր հաճախորդներին՝ լավագույն արժեք ապահովել իրենց գործարքի արդյունքում՝ տրամադրելով մասնագիտացված ծառայությունների գործարքի և հարակից ծառայությունների գծով, այդ թվում ֆինանսատնտեսական հետազոտություն: Մեր նպատակն է՝ գործարքի ընթացքում տալ ավելի մեծ օգուտ, քան պարզապես ֆինանսատնտեսական հետազոտությունն է՝ տրամադրելով լրացուցիչ ծառայություններ, որոնք օգնում են հաճախորդին՝ հասնել մրցակցային առավելության:

Մեր փորձառությունը տարբեր իրադրություններում ամբողջական է դառնում Դելոյթի անդամ ֆիրմաների ոլորտային և գործառութային մասնագետների բազմակողմանի փորձառության համախմբման արդյունքում, որի շնորհիվ մեր հաճախոդները ստանում են համապարփակ և սահուն ծառայություն իրենց գործարքի առնչությամբ:

Մեր կորպորատիվ ֆինանսների գործարքների գծով ծառայությունները