Service Operations Offerings

Լուծումներ

Սպասարկման գործառնությունների ծառայություններ

Կլինիկական և գործառնական գերազանցություն

Բուժաշխատողները ողջ աշխարհում ունեն նման խնդիր՝ ապահովել հիվանդների կարիքները, միևնույն ժամանակ ապահովելով կենսունակ բիզնես մոդել:
Դելոյթի առողջապահական ծառայությունների մատակարարման կատարողականի բարելավման պրակտիկան աշխատում է պրովայդերների հետ՝ նպատակ ունենալով ընդլայնել իրենց շահութաբերությունը, արտադրողականությունը, բիզնես հնարավորությունները, և կատարողականը: Մենք կենտրոնանում ենք բիզնես մոդելի կազմաձևման, գործընթացների կառուցման և կազմակերպական կառուցվածքի վրա՝ նպատակ ունենալով օգնել ձեզ գեներացնել չափելի և հաշվետու եկամուտներ ներդրումների նկատմամբ: 

Հիմնական կոնտակտ

Ekaterina Pavlushkina

Director

Առողջապահական ծառայություններ տրամադրողի կատարողականի բարելավում

Ապահովագրական ընկերությունները գործում են փոփոխուն իրականության պայմաններում, որին բնորոշ են հաճախորդների աճող պահանջները, տնտեսական և կարգավորող դաշտի անորոշությունը, նոր տեխնոլոգիաների եւ ուղիների արագընթաց աճը:
Դելոյթի ապահովագրական գործառնությունների պրակտիկան աշխատում է ապահովագրական ընկերությունների ղեկավարների հետ՝ նպատակ ունենալով վերափոխել մասնատված գործառնությունները միասնական վաճառքի և ծառայությունների մատուցման համակարգի ներքո, որը կարող է նպաստել ապահովագրողի ունակությանը հայտնաբերելու, պայմանագրային հարաբերություններ ստեղծելու և պահպանելու հաճախորդների հետ շահավետ հարաբերությունները:

Հիմնական կոնտակտ

Ekaterina Pavlushkina

Director

Բանկային գործառնություններ

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամին հաջորդող այս ժամանակահատվածում բանկերը և արժեթղթային կազմակերպությունները խնդիր ունեն հավասարակշռել ռիսկերը, ծախսերը և աճը։
Դելոյթի բանկային գործառնությունների պրակտիկան օգնում է բանկային և արժեթղթային կազմակերպություններին կատարելագործել կատարողականը և դիրքը շուկայում՝ գործողությունների համաչափեցման և բարելավման միջոցով, այդ թվում՝ բարդ արտադրանքի վերամշակման, կանոնակարգային փոփոխությունների և գործառնական ռիսկերի կառավարման, ենթակառուցվածքների ռացիոնալացման ուղղություններով:

Հիմնական կոնտակտներ

Alexey Sukhanov

Director

Կառավարության գործառնություններ

Կառավարությունների հանդեպ շարունակաբար մեծանում է մասնավոր հատվածի բիզնեսների հետ համահունչ աշխատելու և ծառայություններ մատուցելու ակնկալիքը:

Դելոյթի՝ պետական մարմինների գործառնությունների պրակտիկան օգնում է պետական մարմիններին բարելավել շահութաբերությունը, արտադրողականությունը, բիզնես հնարավորությունները և գործառնությունները ինչպես հաճախորդների հետ շփման, այնպես էլ վարչական խնդիրների առումով, խոշոր տեխնոլոգիական բնույթի գործառույթների ներդրմանն օժանդակելու նպատակով: 

Հիմնական կոնտակտ

Anastasia Osipova

Partner

Ապահովագրական գործառնություններ

Ապահովագրական ընկերությունները գործում են փոփոխուն իրականության պայմաններում, որին բնորոշ են հաճախորդների աճող պահանջները, տնտեսական և կարգավորող դաշտի անորոշությունը, նոր տեխնոլոգիաների և ուղիների արագընթաց աճը:
Դելոյթի ապահովագրական գործառնությունների պրակտիկան աշխատում է ապահովագրական ընկերությունների ղեկավարների հետ՝ նպատակ ունենալով վերափոխել մասնատված գործառնությունները միասնական վաճառքի և ծառայությունների մատուցման համակարգի ներքո, որը կարող է նպաստել ապահովագրողի՝ պայմանագրային հարաբերություններ ստեղծելու և հաճախորդների հետ շահավետ հարաբերություններ պահպանելու կարողությանը:

Հիմնական կոնտակտ

Alexey Sukhanov

Director

Մանրածախ գործառնություններ

Քանի որ սպառողներն ունեն մանրածախ առևտրի, արտադրանքի, ուղիների, գների ընտրության բազմաթիվ տարբերակներ, առևտրի ոլորտում առկա են տարաբնույթ և մասնատված խնդիրներ՝ հաճախորդների հավատարմությունը պահպանելու և ֆինանսական կայուն արդյունքներ ստանալու առումով։
Դելոյթի մանրածախ գործառնությունների պրակտիկան ներառում է մանրածախ առևտրի և մանրածախ գործառնությունների ուղղությունները և աշխատում է մանրածախ առևտրի հատվածի ղեկավարների հետ հետևյալ ուղղություններով՝
• գնահատել և խթանել ապրանքաշրջանառության և պլանավորման գործընթացների կատարողականը մարդկանց, գործընթացների և տեխնոլոգիաների մակարդակով՝ ստեղծելով հնարավորություններ, որոնք կնպաստեն օպտիմալ ապրանքատեսականու և պաշարների առկայությանը
• մշակել, հաստատել, իրականացնել գործառնական գերազանցության ռազմավարություններ բոլոր խանութներում և վաճառակետերում, և օգնել մանրածախ առևտրով զբաղվողներին իրենց հաճախորդի փորձը կառուցել` սկսած նախնական շփման հաստատումից մինչև գնմանը հաջորդող սպասարկումը:

Հիմնական կոնտակտ

Vardan Gasparyan

Director