Վերլուծական նյութեր
2014 Գլոբալ գործադիր համաժողով տեղեկատվական անվտանգության մասին
Շարունակական տեղեկատվական հարձակումները հաճախակի են դարձել այն ընկերություններում, որոնց գործունեությունը անմիջականորեն առնչվում է թվային տեխնոլոգիաների հետ:
Թվային տեխնոլոգիաների և տեղեկատվության փոխանակման հենքով ապրող ներկայիս աշխարհում կիբեռ-ռիսկերի կառավարումը ավելի քան միայն ռազմավարական հրամայական է: Այն բիզնեսի կառուցման հիմքերից է: Այնուամենայնիվ շատ ղեկավարների և խորհուրդների համար կիբեռ-անվտանգության հարցը մնում է դեռևս անորոշ հասկացություն: Թեև այն կարող է լինել ձեր ռազմավարական օրակարգում, բայց իրականում՝ ի՞նչն է դրա իմաստը: Եվ ինչ կարող է այն տալ ձեր ընկերությանը, եթե այն ձգտում է պաշտպանական մեխանիզմներ ունենալ կիբեռ-վտանգների նկատմամբ: Համընդհանուր մոլորություն է այն, որ կիբեռ-հարձակումներ տեղի են ունենում միայն որոշակի տեսակի ընկերությունների, օրինակ, տեխնոլոգիական բիզնեսի ներկայացուցիչների վրա: Այնուամենայնիվ ճշմարտությունը, որքան է որ այն դառը լինի, այնպիսին է, որ ձեր կազմակերպությունը նույնպես արժեքավոր տվյալների է տիրապետում, որոնց կորցնելու վտանգը առկա է: Իրականում, հիմնական հարձակումների տեսակները լիովին անտեսանելի են, դրանք օգտագործում են գաղտնագրված և ավտոմատացված գործիքներ, որոնց խնդիրն է՝ հայտնաբերել համակարգում առկա թույլ կետերը և հետազոտել դրանք:
Ընթերցեք հաշվետվությունը մանրամասն ծանոթանալու համար այն ռիսկերին եւ կիբեռ-վտանգներին, որոնք առկա են տարբեր բիզնես-ուղղություններում: