pitchfork kaleidoscope

Հեռանկարներ

Փնտրեցե՛ք և կգտնեք

Ինչպես կարող են CFO-ները կառավարել կայունության ռիսկերը և երկարաժամկետ արժեք ստեղծել

Տեսնել, թե ինչ դեր ունեն բնապահպանական, սոցիալական և կառավարման (ԲՍԿ) ռիսկերը և կայունության վերաբերյալ հաշվետվությունները արժեքի ստեղծման և բրենդի պաշտպանության հարցում։

Բնապահպանական, սոցիալական և կառավարման (ԲՍԿ) ռիսկերը գնալով ավելի շատ են պահանջում գլխավոր ֆինանսական տնօրենների (ԳՖՏ) ուշադրությունը: Ընկերությունները, որոնք չեն լուծում այդ հարցերը, կարող են խնդիրների բախվել, քանի որ այդ նախնական ֆինանսական ռիսկերն առանցքային են դառնում բիզնեսի ռազմավարության համար:

Քննենք հետևյալ իրավիճակները.

• Ըմպելիքների ընկերությունը զրկվում է ջրից՝ տեղական ջրի սակավության կամ շրջակա համայնքներում գործունեություն ծավալելու լիցենզիայի կորստի պատճառով:

• Տեխնոլոգիական ընկերությունը չի լսում իր բարձր որակավորում ունեցող աշխատուժի ձայնը: Աշխատակիցների հոսքը մեծանում է և ընկերությունը կորցնում է իր մրցակցային առավելությունը:

• Սպառողական ապրանքատեսակների ընկերությունն ունի բրենդի և համբավի, ինչպես նաև իր մատարարման շղթայում մարդու իրավունքների խախտման համար սպառողների կողմից ճնշման խնդիրներ:

Այս օրինակները կարդալուց հետո կարող եք մտածել․ «Ես երբեք դրանք կայունության ռիսկեր չեմ դիտարկել, այլ պարզապես բիզնես ռիսկեր»: Այո, նրանք, անշուշտ, բիզնես ռիսկեր են, և դա կարևոր է երկարաժամկետ ֆինանսական գործունեության վրա դրանց ունեցած ազդեցության ընկալման և ձեր բիզնեսում «թաքնված արժեքի» բացահայտման համար: Դրանք պետք է գրավեն ձեր ուշադրությունը: Հետևաբար, ԳՖՏ-ն պետք է կայուն բիզնես գործելակերպեր և թափանցիկ ԲՍԿ հաշվետվությունների պրակտիկա ձևավորի՝ ցույց տալու համար, թե ինչպես է իրենց ընկերությունըժամանակի ընթացքում պահպանում արժեքները։ Եթե համոզվեցիք, որ այդ ռիսկերին անդրադառնալն արժեքավոր է, ապա ներբեռնեք զեկույցը։

Let's talk

If you’re interested in learning more, please contact one of our leaders.

Eric Dugelay
Global leader, Sustainability Services
+33 155 61 54 13 

Kristen Sullivan
Americas Region, Sustainability Services Leader
+1 203 708 4593 

Paul Dobson
Asia/Pacific Region, Sustainability Services Leader
+ 61 2 9322 5422 

Olivier Jan
EMEA Region, Sustainability Services Leader
+33 1 55 61 60 81 

 



 


Did you find this useful?