Safeguarding the Internet of Things

Հեռանկարներ

Իրերի համացանցի ապահովություն

Ապահով, անվտանգ և դիմակայուն ցանցային դարում

Սմարթ, փոխկապակցված իրերը արժեքի ստեղծման մեծ հնարավորություն են տալիս, սակայն միևնույն ժամանակ մեծ ռիսկ ստեղծում, պահանջելով արժեքների պաշտպանության նոր ռազմավարություններ: Ընդամենը մեկ խոցելի սարքը կարող է խոցելի դարձնել ամբողջ էկոհամակարգը, սկսած անհատական գաղտնիության խախտումներից մինչև հանրային համակարգերի զանգվածային խափանումները:

Իրերի համացանցի (IoT) բնորոշ տարրն այն է, որ իրերը ոչ միայն խելացի են, այլև կապակցված: Այս կապակցված մեքենաներն ի վիճակի են մուտքագրել, հաղորդել, վերլուծել և գործել տեղեկատվությսն հիման վրա: Այս նոր հնարավորությամբ է, որ IoT-ին ձեռնարկություններին և անհատներին հնարավորություն է տալիս նոր ձևով, ավելի արագ, քան երբևէ, արժեք ստեղծել:

Սակայն սա ունի նաև բացասական կողմ։ Տվյալների ստեղծմանն ու փոխանցմանը զուգահեռ դրանց վտանգման նոր հնարավորություններ են առաջանում: Ցանցում տեղադրված հավելյալ տվյալները և ավելի զգայուն տվյալները ավելի մեծ ռիսկեր են նշանակում, որոնց բացահայտումը կարող է նշանակալի վտանգ ստեղծել անհատների և ձեռնարկությունների համար: Անվտանգության ռիսկերը կարող են գաղտնի տվյալների արտահոսքից վերաճել կարևոր պետական համակարգերի խափանման:

Հետևաբար, IoT-ի զարգացումն իր հետ այս տեղեկատվության վրա հիմնված արժեքի պաշտպանության անհրաժեշտություն է առաջ է բերում: Այս հոդվածը ցույց է տալիս, թե ինչպես կարող է երեք գործոնների՝ անվտանգության, զգոնության և դիմացկունության վրա խարսխված համակարգն օգնել ստեղծել IoT կիրառման ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգ:

 

Ներբեռնել փաստաթուղթը
Did you find this useful?