Ծառայություններ

Ներքին աուդիտի ծառայություններ

Ներքին աուդիտը օբյեկտիվ հավաստիացում ձեռք բերելու և խորհրդատվական գործառույթ է, որը նպատակ ունի լրացուցիչ արժեք ստեղծել և բարելավել կազմակերպության գործունեությունը: Այն կարող է կազմակերպությանը օժանդակել իր ռազմավարական նպատակների իրագործման գործում՝ համակարգված մոտեցում ցուցաբերելով ռիսկերի կառավարման, վերահսկողության և կառավարման արդյունավետության գնահատմանը և արդյունավետության բարձրացմանը: Դելոյթի անդամ ընկերությունների Ներքին աուդիտի գծով ծառայությունները նպատակ ունեն ընկերությունների խորհուրդներին և ավագ ղեկավար անձնակազմին օժանդակել ռիսկերի կառավարման բարելավման գործում: Դելոյթի մասնագետները օգնում են կազմակերպություններին բարձրացնել ներքին աուդիտի գործառույթի արժեքավորությունը, որակը և արդյունավետությունը:

Դելոյթի համակողմանի պատկերացումը ռիսկային ոլորտների վերաբերյալ մասնավորապես՝ ոլորտների և շուկաների մասին գիտելիքները, կարող են օգնել ներքին աուդիտի գործառույթին՝ առավելագույնի հասցնելու ներքին աուդիտի նպատակայնությունը և լավագույնս ծառայեցնել այն կազմակերպության շահերին:

Դելոյթի անդամ ընկերությունների կողմից ներքին աուդիտի գործառույթների ստանձնման աշխատանքները շարունակական բնույթ են կրում և ներառում են ներքին աուդիտի բոլոր գործառույթների իրականացում՝ սկսած տարեկան պլանավորումից մինչև դրա իրականացում և աուդիտի կոմիտեին և ղեկավարությանը հաշվետվականության ապահովում: Ներքին աուդիտի գործառույթի ստանձնման աշխատանքների շրջանակներում հաճախորդը կարող է ունենալ կամ չունենալ ներքին աուդիտի ղեկավարի պաշտոն իր կազմակերպչական կառուցվածքում: 

Ներքին աուդիտի գործառույթի ստանձնում 

Ներքին աուդիտի գործառույթի մասնակի ստանձնման աշխատանքները կրկնվող բնույթ են կրում և իրենցից ներկայացնում են ներքին աուդիտի ընդհանուր ժամաքանակի որոշ մասի ստանձնում: 

Ներքին աուդիտի գործառույթի մասնակի ստանձնում 

Առարկայական փորձի փոխանակումը իրենից ներկայացնում է առանձնահատուկ աշխատանքների տեսակ, որի դեպքում Դելոյթի մասնագետները իրենց փորձը և հմտությունները գոծրադրելով տրամադրում են ներքին աուդիտի ծառայութուններ: Որպես կանոն Դելոյթի անդամ ընկերությունների մասնագետները կարող են իրականացնել կամ ողջ աշխատանքները հաճախորդի փոխարեն, կամ համադրել մասնագիտական կարողությունները հաճախորդի թիմի հետ՝ ներքին աուդիտի գործառույթի կազմակերպման նպատակով: 

Ներքին աուդիտի փորձառության/առարկայական փորձի փոխանակում

Ներքին աուդիտորների ինստիտուտի Ներքին աուդիտի մասնագիտական ստանդարտներով պահանջվում է, որպեսզի ընկերություններն իրականացնեն իրենց աուդիտի գործառույթի որակի անկախ ստուգում առնվազն յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ: 

Ներքին աուդիտի արդյունավետության ուսումնասիրություններ  (Որակի ապահովման ստուգումներ)

Մասնագետների տրամադրման աշխատանքները ենթադրում են, որ ներքին աուդիտի ռեսուսները տրամադրվում են հաճախորդին՝ վերջինիս միանձնյա պատասխանատվության ներքո և Դելոյթի ղեկավարության կողմից վերահսկողություն չի իրականացվում հաճախորդի նկատմամբ, չի իրականացվում աշխատանքային փաստաթղթերի ուսումնասիրութուն կամ արդյունքային նյութերի վերանայում: 

Ներքին աուդիտի մասնագետների տրամադրում

Ներքին աուդիտի փոխարկման աշխատանքներն իրենցից ներկայացնում են օժանդակություն հաճախորդի ներքին աուդիտի գործառույթի փոխարկման գործընթացին՝ այն ավելի արդյունավետ դարձնելու և լրացուցիչ արժեք ապահովելու տեսանկյունից: Առանձնահատուկ ուշադրության կարող են արժանանալ այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ մեթոդաբանությունը, անձնակազմին առնչվող խնդիրները, տեխնոլոգիաների կիրառումը, ներքին աուդիտի հաշվետվականության ապահովումը: Նման ծառայություններ ձեռք բերողի դերում կարող է լինել ներքին աուդիտի ղեկավարը, ընկերության ղեկավարությունը կամ տնօրենների խորհրդին կից աուդիտի կոմիտեն :

Ներքին աուդիտի փոխարկում 

Ներքին աուդիտի գծով խորհրդատվության աշխատանքները իրենցից ներկայացնում են աշխատանքներ ներքին աուդիտի այնպիսի ծառայությունների մատուցման ուղղությամբ, որոնք չեն ներառված այլ խմբերում: Նման ծառայությունները կարող են մասնավորապես ներառել ընդհանուր խորհրդատվություն կամ վերապատրաստման դասընթացների իրականացում: 

Ներքին աուդիտի գծով խորհրդատվություն