Ծառայություններ

Ռիսկերի գծով ծառայություններ

Դելոյթ ԱՊՀ-ի կողմից տրամադրվող ռիսկերի հետ կապված ծառայություններն տրամադրում են լուծումներ ռիսկի վերլուծության և գնահատման, ռիսկերի հաշվառման և տվյալների կառավարման ոլորտներում կազմակերպություններին օգնելու մշակել, ներդնել և բարելավել իրենց ենթակառուցվածքները ( գործընթացները, տվյալները, և տեխնոլոգիաները) կապված որոշակի ռիսկերի հետ (օրինակ., ղեկավարում, ռազմավարություն և պլանավորում, գործառնություններ/ենթակառուցվածքներ, համապատասխանություն, և հաշվառում), որոնք ազդեցություն են ունենում կազմակերպության վրա: Այն նաև ներառում է տվյալների վերլուծության մեթոդներ, որը կօժանդակի ընթացիկ վերահսկողությանը, տվյալների կառավարման ունակությունների ձևավորումը և հիմնական կատարողական ցուցանիշների մշակմանը:

Ռիսկերի գնահատման, վերահսկողության և կառավարման ծառայությունները կենտրոնանում են որոշակի ռիսկերի հետ կապված հմտությունների կազմավորման, ներդրման և բարելավման վրա: Այդպիսիս հմտություններից է ՝

  • Ռիսկերի կառավարում և վերահսկողություն
  • Ռիսկերի վերաբերյալ ընթացակարգեր և գործընթացներ
  • Ռիսկերի բացահայտման ու գնահատման աջակցություն
  • RCSA նախագծեր
  • Ռիսկերի վերլուծություն

 

Ռիսկերի գնահատում, վերահսկողություն և կառավարում

Ռիսկերի բենչմարկինգի և վերլուծության հետ կապված ծառայություններ աջակցում են հաճախորդներին գնահատելու և համեմատելու ռիսկերի կառավարման հմտությունները կարգավորման պահանջների և ոլորտում առկա ակնկալիքների հետ:

Ռիսկերի բենչմարկինգի և վերլուծության հետ կապված ծառայություններ աջակցում են հաճախորդներին գնահատելու և բենչմարկինգի ռիսկերի կառավարման հմտությունները ընդդեմ կարգավորման պահանջներին և արդյունաբերական փորձի սպասումներին:
Ռիսկերի բենչմարկինգի և վերլուծության հետ կապված ծառայություններ աջակցում են հաճախորդներին գնահատելու և բենչմարկինգի ռիսկերի կառավարման հմտությունները ընդդեմ կարգավորման պահանջներին և արդյունաբերական փորձի սպասումներին:

Ռիսկերի բենչմարկինգ և վերլուծություն

Ռիսկերի կառավարման գործընթացների և համակարգերի հետ կապված ծրագրերը, ներառում են հաճախորդներին աջակցության տրամադրում ռիսկերի կառավարման գործընթացների արդյունավետության և նկատառումների արդյունավետության գնահատման համար:

Ռիսկերի կառավարման գործընթացներ և համակարգեր

 

Ռիսկերի հաշվառման և վերահսկման ծառայությունն անդրադառնում է հաճախորդներին փաստաթղթավորված և հետևողական հաշվետու գործընթաց ստեղծելուն՝ կառավարման և կանոնակարգային ռիսկերի հաշվառման համար:

Ռիսկերի հաշվառում և վերահսկում

 

Ռիսկերի կառավարման ներդրման և վերապատրաստման ծառայություններն իրենցից ներկայացնում են ռիսկերի կառավարման գործընթացում ներգրավված մենեջերների և աշխատողների համար իրենց զբաղեցրած պաշտոններին համապատասխան զանազան ռիսկերի կառավարման գծով վերապատրաստումների մշակում և ներդրում: 

Ռիսկերի կառավարման ներդրում և վերապատրաստում

Խորհուդներն արձագանքում են ռիսկերի մեծացմանը

Ռիսկերի կառավարման խորհուրդների տեսակետները գլոբալ մակարդակով

Տնօրենների խորհուրդները ակտիվորեն աշխատում են իրենց ռիսկերի վերահսկման  պատասխանատվությունները բարդ իրավիճակներում իրականացնելու ուղղությամբ: Բազում ոլորտներում կանոնակարգային պահանջները բավականին արագորեն փոփոխվում են, և մեծապես տարբեր են տարբեր երկրներում: Ներդրողները, վերլուծաբանները, և հասարակությունը, ինչպես նաև վարկատուները, գործընկերները և այլ շահառուները, պահանջում են ռիսկերի և դրանց կառավարման գծով առավել թափանցիկություն: Խորհուրդները արդարացիորեն մտահոգվում են ոչ միայն կանոնակարգող մարմնի պահանջների, այլև այն մասին, թե ռիսկերի վերահսկման ինչպիսի մոտեցումներն են իրապես կենսունակ:

Ի՞նչ կապ ունի այս ամենի հետ ռիսկը

Եթե ֆինանսական տնօրեններին հարցնում են, թե որոնք էին եղել գլխավոր անորոշությունները, որոնց կանգնած են եղել նրանց առջև վերջին տարիներին, պարզ կդառնա, որ դրանք տնտեսության, կարգավորման, գնագոյացման և հաճախորդների պահանջներին վերաբերող ռիսկերն են:  Սակայն դուք հավանաբար այնքան էլ համաձայն չեք լինի այն մոտեցման հետ, որով այդ ռիսկերն ընդգրկվել իրենց ֆինանսական կանխատեսումների և պլանավորման մեջ:

Խնդիրը մասամբ այն է, որ ֆինանսական պլանավորումը և վերլուծությունը սկզբունքորեն չի փոխվել 10 տարվա ընթացքում, չնայած նոր և առավել ռազմավարական ռիսկերի ի հայտ գալու փաստին: Ավելին, գոյություն ունի ռիսկերի կառվարման, ռազմավարական պլանավորման, ֆինանսական կանխատեսման և բյուջետավորմանինտեգրացման գործընթաց: Ինտեգրացիան հաճախ դիտարկվում է որպես կազմակերպությունների կողմից ռիսկերի  մեղմացման գործընթացի կենսական կարևորության գործոն:

Ֆինանսական Տնօրենների տեսակետների վերաբերյալ մեր CFO Insights, վերլուծությունը անդրադառնում է, թե ինչ պետք է փոխվի ֆինանսական պլանավորման ու վերլուծության գործընթացը և ներկայացվում է վերլուծության նոր շրջանակ՝ ռիսկերի ճշգրտված կանխատեսումներ կատարելու մասին, որը կօգնի լավագույնս պատկերացնել գործընթացի անորոշությունները:

Inside Ամսագիր

Այժմյա առավել դինամիկ և անորոշ միջավայրում ռիսկերի կանխատեսման և կառավարման պահանջների վերաբերյալ տեղեկացվածությամբ, խորհուրդները, աուդիտի, ռիսկերի և համապատասխանության հանձնաժողովները և գործադիր մակարդակի ղեկավարները աշխատում են առավել լավ հասկանալ իրենց իրական կամ հնարավոր ռիսկերի լայն շրջանակը և իրենց ղեկավարման, ռիսկերի և համապատասխանության ենթակառուցվածքների արդյունավետությունը:Այս պատճառով, Դելոյթ Լուքսեմբուրգը որոշել է հասցեագրել իր Inside ամսագրի երրորդ հրատարակությունը  ղեկավարման, ռիսկերի կառավարման, համապատասխանության և ներքին աուդիտի խնդիրներում ներգրավված մասնագետների լայն շրջանակին :

Inside magazine Issue 3

Կորպորատիվ կառավարման գործառույթը՝ մանրամասն

Ընկերությունները կանգնած են խարդախության և կոռուպցիայի առավել մեծ ռիսկի առջև

Ներքին աուդիտորները վճռորոշ դեր ունեն խարդախության, կոռուպցիայի և այլ կորպորատիվ խախտումների ռիսկի կրճատման համար: Սակայն, համաձայն Ներքին Աուդիտորների Ինստիտուտի անդամների հարցումների տվյալների Դելոյթի վերջին վերլուծությանը, հանրային կազմակերպություններում ներոին աուդիտի գործառույթների 62  տոկոսը կամ ավելին չեն համապատասխանում բոլոր Ներքին Աուդիտի Միջազգային Ստանդարտներին: Այս իրավիճակը զարմանալիորեն տարածված է նաև մասնավոր, պետական և շահույթ չհետապնդող կազմակերպություններում:

Տեղեկացվեք ավելի մանրամասն Ներքին Աուդիտի Միջազգային Ստանդարտների, Դելոյթի անհամապատասխանության վերլուծության մասին, և այն մասին, թե ինչպես ներքին աուդիտի գործառույթների բարելավումը կարող է օգնել կազմակերպություններին պահպանել և ստեղծել լրացուցիչ արժեքը  ներբեռնելով հետևյալ հոդվածը:

Back to Risk

Related topics