Government of the Republic of Armenia

Նորություններ

ՀՀ կառավարությունում քննարկվել են Դելոյթ ԱՊՀ-ի ներկայացուցիչների առաջարկություններն` ուղղված Հայաստանում ՏՏ ոլորտի բարեփոխումներին

Մարտի 31-ին Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի ընթացքում, որը նախագահում էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, տեղի ունեցավ Դելոյթ ԱՊՀ հարկային և իրավական խորհրդատուները ներկայացրին իրենց առաջարկություններն՝ ուղղված ՏՏ ոլորտում հարկային խթանների ներդրմանը։ Դելոյթի՝ հանրային ծառայություների գծով ղեկավար-գործընկեր Գենադի Կամիշնիկովն ընդգծելով տնտեսության մեջ հարկային ոլորտի դերը, ներկայացրեց ՏՏ ոլորտի աջակցության պլանավորմանը համապարփակ մոտեցում ցուցաբերելու կարևորությունը։  

Վասիլի Մարկովը, Դելոյթի հարկային և այլ պետական արտոնությունների գծով ղեկավարը, ներկայացրեց ՏՏ ոլորտի զարգացման վրա հարկային արտոնությունների ազդեցության միջազգային փորձի թեմայով բանախոսություն։ Նա առանձնացրեց նաև Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը խոչընդոտող առանցքային գործոնները։ Բանախոսության ավարտին Վասիլին նշեց նաև ՏՏ ոլորտի մի քանի առավել արդյունավետ խթանների մասին, որոնք որևէ բացասական ազդեցություն չեն ունենա պետական եկամուտների վրա դրանց կիրառման առաջին մի քանի տարիների ընթացքում։

Հանդիպման մասնակիցներն էին Արփինե Ղևոնդյանը (Դելոյթ Արմենիա, տնօրեն), Արման Կուբանյանը (Դելոյթ, Երևան), Էմիլ Բաբուրովը (Դելոյթ, Սանկտ Պետերբուրգ) և Յանա Բուտրիմովիչը (Դելոյթ, Մոսկվա)։

Այս ծրագրի իրականացման համար ՀՀ-ում գործող մի շարք խոշոր ընկերություններից ընտրվել է Դելոյթը, ինչը հնարավոր է դարձել աշխարհի բազմաթիվ երկրների համար հարկային օրենսդրության փոփոխությունների մշակման ոլորտում և Ռուսաստանի կառավարության համար վերջերս ավարտված ծրագրի («ՏՏ ոլորտում արտոնությունների խթանման ծրագիր») իրականացման երկարամյա փորձի շնորհիվ։   

Հանդիպման պաշտոնական հաղորդագրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝  http://gov.am/ru/news/item/8841/

Elena Rakhlenko
Press Service
Deloitte CIS
Tel: +7 (495) 787 06 00
erakhlenko@deloitte.ru

Did you find this useful?