Transfer Pricing

Ծառայություններ

Տրասնֆերային գնագոյացում

Բիզնես-մոդելի օպտիմալացում

Տրանսֆերային գնագոյացում

Ողջ աշխարհում, խումբ կազմող ընկերությունների միջև իրականացվող գործարքների նկատմամբ հարկային մարմինների ավելի մեծացող ուշադրությունը և տարբեր երկներում գործող օրենսդրական և այլ իրավական ակտերի բարդությունը տրանսֆերային գնագոյացումը դարձնում են համաշխարհային բիզնեսների ռիսկերի կառավարման գլխավոր հիմնախնդիրներից մեկը:

Դելոյթի ԱՊՀ-ի տրանսֆերային գնագոյացման թիմը համարվում է տարածաշրջանի առաջատար թիմերից մեկը, և այդ թիմը կարող է օգնել Ձեզ տրանսֆերային գնագոյացման ռազմավարության և փաստաթղթավորման պլանավորման, նախնական գնագոյացմանը վերաբերող պայմանագրերի կնքման գործընթացում, ինչպես նաև կարող է տրամադրել իր աջակցությունը ցանկացած վեճի ծագման ժամանակ:

Աշխատելով Դելոյթի մասնագետների հետ, Ձեր բիզնես մոդելը կարող է կառուցվել այնպես, որ կհավասարակշռվեն ձեր գործունեության և միջազգային հարկային օրենսդրության պահանջները և այդ պահանջները կներդաշնակեցվեն ձեր բիզնես մոդելի մեջ:

 

Տրանսֆերային գնագոյացման պլանավորում և փաստաթղթավորում

Մեր մասնագետները համատեղում են տրանսֆերային գնագոյացման վերաբերյալ տեղական օրենսդրության ամբողջական իմացությունը այլ երկրներում գործող օրենսդրությունների վերաբերյալ իմացության բազմամյա փորձի հետ՝ ապահովելով ամենալավ խորհրադատվությունը և աջակցությունը: Մեր սեփական համակարգը բացառում է մեխանիկական սխալները և ավելի արագ է տրամադրում արդյունքները, ինչը նշանակում է, որ մենք կարող ենք արագորեն արձագանքնել աջակցության պահանջներին:

Ինչը նշանակում է, որ անկախ նրանից ձեզ անհրաժեշտ է միայն փաստաթղթավորման վերաբերյալ խորհրդատվություն, թե տրանսֆերային գնագոյացման ամբողջական պլանավորում, մեր մասնագետները պատրաստ են աջակցելու Ձեզ:

 

Վեճերից խուսափում. նախնական գնագոյացման համաձայնագրեր

Տրանսֆերային գնագոյացման գծով դատական վեճերը շատ թանկ են, վատնում են ղեկավար անձնակազմի ժամանակը և իր մեջ պարունակում է բավականին մեծ ռիսկ: Մեծ քանակի վերահսկվող գործարքներ կամ սահմանափակ քանակի բարձր արժեք ունեցող գործարքներ իրականացնող բիզնեսները պետք է դիտարկեն նախնական գնագոյացման համաձայնության տարբերակը հարկային մարմինների հետ:

Մենք կարող ենք օգնել Ձեզ ստեղծելու գնագոյացման մեթոդաբանություն, վարել բանակցություններ և նախորոք հասնել համաձայնության համապատասխան մարմինների հետ՝ ապահովելով ձեր բիզնեսի համար անհրածեշտ անվտանգություն:

 

Վեճերի կարգավորում

Եթե դուք ունեք վիճարկվող հարցեր հարկային մարմինների հետ, ապա Ձեզ անհրաժեշտ կլինի ամենալավ խորհուրդը և աջակցությունը: Մեր նպատակն է միշտ ապահովագրվել համաձայնությամբ և խուսափել հնարավոր դատական վեճերից, սակայն եթե հարցը արդեն իսկ դատական վարույթում է, տեղեկացված եղեք, որ վեճերի կարգավորման մեր թմի հաջողության հասնելու գործակիցը կազմում է 90 տոկոս:

 

Բիզնես մոդելի օպտիմալացում

Համաշխարհային ընկերությունների գլոբալ բիզնես մոդելի գնահատումը այլևս պարտադիր գործողություն չէ: Շարունակական անհրաժեշտություն է առաջանում ապահովելու, որ  տեխնոլոգիական բարելավումները, լավագույն փորձը և գործընթացները ներդրված լինեն, և որ Ձեր գործունեությունը մշտապես համահունչ լինի իրավական միջավայրում կատարվող փոփոխություններին: Բիզնես մոդելի օպտիմալացումը (BMO) հավասարակշռում է գործողություններ կատարելու պահանջները և հարկային օրենսդրության պահանջները և դրանք ներդաշնակեցնում է Ձեր բիզնես մոդելի մեջ: Այն հնարավորություն է տալիս ապահովելու, որպեսզի հարկային պլանավորումը հակառակ ազդեցությունը չունենա և որ բիզնես մոդելը չկորցնի իր ստեղծած արժեքը կամ դրա մի մասը:

Մենք տրամադրում ենք բարձր մակարդակի, անհատականացված հարկային և բիզնես մոդելի օպտիմալացման ծառայություններ, որոնք ուղղված են աջակցելու համաշխարհային ընկերություններին ինտեգրելու իրենց գործառանական և հարկային պլանավորումը կայուն և ընդլայնող ճանապարհով, որպեսզի Դուք կարողանաք կայացնել ավելի արդյունավետ որոշումներ: