Business Process Solutions

Լուծումներ

Բիզնես գործընթացների լուծումներ

Տարբեր չափեր ունեցող կազմակերպություններ գիտակցում են ոչ առանցքային գործառույթների իրականացման համար արտաքին ընկերության ներգրավման առավելությունները: Ունենալով մասնագետ, որը իր վրա կվերցնի հարկային և հաշվապահական հաշվառման, աշխատավարձի հաշվարկման կամ միջազգային ստանդարտների համապատասխան հաշվապահական հաշվառման վարման պատասխանատվությունը, Դուք կարող եք ձեր ուշադրության կենտրոնում պահել այն ինչ իրականում կարևոր է՝ բաժնետերերի համար արժեք ստեղծելը:

Անկախ այն հանգամանքից թե ձեր բիզնեսը նոր է մուտք գործում տեղական շուկա կամ թե միջազգային կորպորացիա եք, մեր թիմը կգտնի այն լուծումը, որը դուք փնտրում եք:

Շատ ընկերություններ հարկային հաշվառման ամբողջ գործառույթը հանձնարարում են մեզ՝ սկսած գրավոր կանոնակարգերի մշակումից մինչև ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվությունների կազմումը և ուղարկումը: Որպես այլընտրանք մենք կարող ենք ուսումնասիրել գործող քաղաքականությունները, կանոնակարգերի և ներկայացված հաշվետվությունները:

 

Հարկային օրենսդրությանը համապատասխանություն 

Սկսած սկզբնական հաշվառման փաստաթղթերի և հաշվապահական հաշվառման քաղաքականության կազմումից մինչև ամենօրյա հաշվառումը, վճարման հանձնարարականների պատրաստումը և ֆինանսական հաշվետվությունների կազմումը այս ամենը մենք կարող ենք իրականացնել: Անկախ այն հանգամանքից ձեզ անհրաժեշտ է ծառայությունների ողջ փաթեթը՝ ընձեռելով ձեր ֆինանսական թիմին ունենալ վերահսկման դեր, կամ ուղղակի անհրաժեշտ է աջակցություն համապատասխան փաստաթղթերը կազմման գործում, մեր մասնագետների թիմը կարող է տրամադրել Ձեզ անհրաժեշտ ծառայությունները:

Հաշվապահություն

Անկախ այն հանգամանքից թե դուք հանդիսանում ենք միջազգային կազմակերպության մասնաճյուղ, թե հայաստանյան բիզնես եք, մենք կարող ենք օգնել Ձեզ կազմելու ձեր ֆինանսական հաշվետվությունները IFRS, GAAP կամ ձեր սեփական ստանդարտներին համապատասխան: Սկսած փասթաղթերի ուսումնասիրությունից մինչեւ ամբողջովին արտաքին ծառայությունների տրամադրումը կամ համապարփակ IFRS ստանդարտների ներդրման վերաբերյալ վերապատրաստման ծրագրի ստեղծումը՝ մենք կապահովենք ձեզ անհրաժեշտ լուծումներով:

 

Միջազգային ստանդարտներին համապատասխան հաշվառման ծառայություններ

Ամբողջությամբ օգտվելով մեր արտաքին ծառայություններից, մենք կարող ենք հաշվարկել  Ձեր հարկային պարտավորությունները, կազմակերպել հաշվետվությունների ներկայացման, ինչպես նաև վճարումների իրականացման գործընթացները: Դուք կօգտվեք արդյունավետ, ծախսախնայող ծառայություններից, Ձեր հաշվապահները և անձնակազմի կառավարման թիմերը կստանան պատշաճ կարգով կազմված փաստաթղթեր, իսկ բոլոր վճարումները հարկային մարմիններին կկատարավեն ժամանակին:

 

Աշխատավարձի հաշվարկման ծառայություններ