CIO & Executive Programme Services Offerings

Լուծումներ

ԳՏՏ և ղեկավարների ծրագիր

Դիտել բովանդակությունը

Դելոյթի հետազոտություն

Մեր գլխավոր ՏՏ տնօրենների (ԳՏՏ) և գործադիր ղեկավարության ծրագրի շրջանակներում Դելոյթը տարեկան կտրվածքով իրականացնում է մանրամասն հետազոտություն և վերլուծաբանություն, ուսումնասիրելով այն ասպարեզները, որոնք, ըստ մեզ, ազդում են ՏՏ առաջնորդների, նրանց բիզնեսի և տնտեսության վրա: 

ԳՏՏ-ի հետազոտություններ․ իրենց աշխատանքում առկա բարդությունների և խնդիրների վերլուծական հետազոտություն, երբ իրենց ղեկավարների թիմի հետ շարունակում են աշխատել թե՛ որպես հարգված տեխնոլոգ, թե՛ որպես բիզնեսի առաջնորդ։

«Տեխնիկական ոլորտի միտումներ» հաշվետվությունն ուսումնասիրում է տեխնոլոգիական շարունակաբար զարգացող դաշտը, այն խոչընդոտող միտումները, որոնք ձևավորում են բիզնեսի, կանոնակարգային դաշտի, հասարակության շրջանում տիրող միտումները:

ԳՏՏ ծրագիր

Մեր ԳՏՏ ծրագիրն օգնում է ավագ ՏՏ ղեկավար անձնակազմին կողմնորոշվել ներկա բարդ տեխնոլոգիական միջավայրում և մեծացնել նրանց արդյունավետությունը որպես ՏՏ առաջնորդ, խորհրդի անդամ, կամ այդ բիզնեսի մասնակից:

Հաջորդ սերնդի ԳՏՏ-ների վերապատրաստումը զարգացման և ցանցային ծրագիր է, որը կարող է դիտարկվել խմբի ՏՏ տնօրենների կողմից առաջիկա 2-3 տարիների ընթացքում: Թեմաները ներառում են առաջնորդություն, կադրերի կառավարում, փոփոխությունների ուղղորդում, խորհրդի զարգացման դինամիկա, բիզնեսի նորարարություն։
 
ԳՏՏ լաբորատորիաներ․ այս անձնավորված, բացառիկ, մեկ օր տևողությամբ աշխատաժողովները վերաբերում են նորանշանակներին կամ իրենց առաջնահերթությունների վերասահմանման նպատակ ունեցող խոշոր ընկերությունների ԳՏՏ-ներին: Նրանք օգնում են անհատներին մշակելու վեցամսյա հաջողության պլան՝ շեշտը դնելով երեք հիմնական ռեսուրսների՝ ժամանակի, կադրերի և շահառուների հետ հարաբերությունների վրա։