Analytics & Information Management

Լուծումներ

Վերլուծաբանության և տեղեկությունների կառավարում

Վերլուծաբանական ռազմավարություն

Վերլուծական գիտելիքների վրա հիմնված կազմակերպություն դառնալու խարիսխը հենվում է հետևյալ հիմնաքարերի՝ մարդկանց, գործընթացների, տվյալների և տեխնոլոգիաների առկայության վրա, որոնք օժտված են վերլուծական ռազմավարությամբ։ Մենք օգնում ենք սահմանել մի ռազմավարություն, որտեղ որոշումների կայացումը հիմնված է տվյալների վերլուծության և հիմնավորման վրա։ Մենք առանձնակի հմտությամբ միավորում ենք բիզնեսի, տեխնոլոգիաների և գիտության ոլորտներին տիրապետող թիմերին, որոնք կարող են փոխել կազմակերպությունների գործադիր տնօրենների օրակարգերը՝ առանցքային տվյալների և վերլուծական հարցերի, ռիսկերի և հնարավորությունների ռազմավարական և մարտավարական տարբերակների գնահատման միջոցով, միաժամանակ առանձնացնելով պետական օժանդակող մարմիններին, ճանապարհային քարտեզի առաջնահերթությունները, կադրային պահանջները, ներդրումները և շահույթը։  

Մենք հաճախորդներին օգնում ենք տնտեսական լծակները տեղաշարժել առավել ակտիվ, քան երբևէ՝ մեր Տվյալների և վերլուծաբանական լաբորատորիայի (ՏՎԼ) միջոցով, որը հաճախորդներին օգնում է արագությամբ գնահատել և իրականացնել առավել անհրաժեշտ դեպքերը, կիրառելով նորարարական տեխնոլոգիաներ և տվյալների և գործընթացների առաջնահերթ վերլուծություն իրենց սեփական տվյալներով։ Իր տեսակի մեջ լավագույն գործիքների և տեխնոլոգիաների օգնությամբ մենք օգնում ենք մեր հաճախորդներին օգուտ քաղել բազմազան էկոհամակարգերից, կիրառելով նորարարական և այնպիսի բացառիկ տեխնոլոգիաներ, ինչպիսիք են Big Data, Internet of Things, Artificial Intelligence, և Crowd Sourcing՝ մրցակցային դաշտում առավելություն և աշխատանքային արդյունավետության վերջնանպատակին հասնելու համար։

Մենք նշանակալի արդյունքներ ապահովող գործնական ուղիներ ենք մշակում, իսկ տվյալների դրամայնացման հմտություններով կազմակերպությունների տվյալների ակտիվները առևտրային նպատակներով օգտագործելու հնարավորությունները հատկորոշելու և ներդնելու համար, որը կօգնի ստեղծել եկամտի նոր, առանձին հոսքեր կամ որպես գործընկերային առավել լայն էկոհամակարգերի մաս։

Մեր առաջարկած վերլուծական գիտելիքների ռազմավարությունը ներառում է հետևյալը․

• Վերլուծական գիտելիքների վրա հիմնված կազմակերպություն

• Տվյալների դրամայնացում

• Աշխատասենյակային և լաբորատոր ծառայություններ

• Ռազմավարական ճանապարհային քարտեզներ և ուղեցույցներ

Մեծածավալ տվյալների և բովանդակության կառավարում

Դելոյթն աշխարհի բազմաթիվ առաջատար կազմակերպությունների օգնել է նախագծել, մշակել և իրականացնել Ձեռնարկության տվյալների կառավարման (ՁՏԿ) լուծումներ՝ կառուցվածքային տվյալների համար՝ բիզնեսի վերափոխմանն օժանդակելու, կանոնակարգային օրինապահության հասնելու և հիմնական բիզնես գործընթացները մեկնարկելու նպատակով։

Հաճախակի կիրառվող տեխնոլոգիաները ներառում են SAP, IBM, SAS/DataFlux, Informatica և Microsoft։ ՁՏԿ-ի մասով առաջարկում ենք՝

Ձեռնարկությունների տեղեկատվական ռազմավարություն․ կառուցվածքային և ոչ կառուցվածքային տվյալների համար կազմակերպության կտրվածքով ռազմավարության և ճանապարհային քարտեզի սահմանում, որը համահունչ է համընդհանուր ռազմավարությանը։

Տվյալների կառավարում և գործընթացներ․ կազմակերպության քաղաքականությունների և գործընթացների հաստատում՝ ձեռնարկության տվյալների արդյունավետ կառավարման նպատակով։

Տվյալների որակ․ լուծումների, գործընթացների մատուցում՝ բարձր որակի տվյալներ ունենալու նպատակով։

Master և Meta տվյալների կառավարում․ լուծումների և գործընթացների նախագծում և ներդրում՝ հիմնական տվյալների օբյեկտների, այն է՝ հաճախորդների և արտադրանքի տվյալների կառավարման նպատակով։

Տվյալների կառուցվածք և կապեր․ համակարգերի, գործիքների և մոդելների սահմանում, որոնք կարող են ինտեգրվել համընդհանուր ենթակառուցվածքին։

Տվյալների միգրացիա․ կազմակերպել և զարգացնել անցումն ավանդականից նոր ծրագրեր, ինչպիսիք են ERP, CRM և DWH։

Ի հավելումն այդ ամենի, կազմակերպություններն ունեն «ոչ կառուցվածքային տվյալների» տեսքով տվյալների հսկայական գրադարան, որոնք տեղ են գտել բազմաթիվ փաստաթղթերում, համակարգերում, ներքին և ընդհանուր ցանցում։ Դելոյթի «Ձեռնարկությունների բովանդակության կառավարման» (ՁԲԿ)  բնագավառի փորձն օգնում է ձեզ բարելավել այդ տվյալները, ինչպես նաև դրանք ստեղծելու, կառավարելու, տեղաբաշխելու նոր ձևեր գտնել։ Մենք օգնում ենք փաստաթղթերի կառավարման, գիտելիքների, դեպքերի կառավարման, ներքին և ընդհանուր ցանցի, սկանավորման և արխիվացման, աշխատահոսքերի, հաշիվ-ապրանքագրերի մշակման, ինչպես նաև առկա ERP և CRM ծրագրերում թվային փաստաթղթերի ինտեգրման հարցերում։

Հաճախակի օգտագործվող տեխնոլոգիաները ներառում են SAP, OpenText, Microsoft SharePoint, Adobe և K2։
Մեր ՁԲԿ առաջարկները ներառում են՝

Բովանդակության և գրառումների կառավարում․ բովանդակության կառավարման տեսլականի և ռազմավարության, ճանապարհային քարտեզի և բիզնես դեպքերի մշակում։

Կառուցվածք և գործիքներ․ տեխնոլոգիական ճարտարապետության ձեռնարկի պատրաստում։ Սպասարկողների և գործիքների, կամ գործիքների ընտրության հարցերում խորհրդատվություն։

Վերափոխումներ․ տեխնոլոգիական լուծումների և գործընթացների վերլուծություն, նախագծում և ներդրում՝ բովանդակության կառավարման նպատակով։ Աշխատելով բազմաոլորտային թիմերում, կարող ենք կառավարել նաև գործընթացների, մշակույթի և կազմակերպության վերափոխումը։

Գործառնություններ․ աջակցել կազմակերպություններին իրենց առօրյա ՁԲԿ աշխատանքներում, կամ էլ մեր Application Management Services-ի միջոցով հանձն ենք առնում ՁԲԿ լուծումների պատասխանատվությունը և գործառնությունը:

Տվյալների տրամադրում և ավտոմատացում

Տեղեկությունների օգտագործման ձևը և ժամանակը պայմանավորված է թիրախ լսարանին տվյալների մատուցման ձևով։ Տվյալների քանակի, համակարգիչների արագագործության ավելացմանը և վերլուծությունների բարդացմանը զուգընթաց մենք օգնում ենք գործատուներին, գործընկերներին և մատակարարներին ավելի լավ աշխատել և արդյունավետորեն համագործակցել, իսկ առավել հզոր ու օգտակար գործիքների կիրառմամբ առավել բարենպաստ բիզնես որոշումներ կայացնել։ Մենք կառուցվածքային և ոչ կառուցվածքային տվյալների ստացման և զտման բացառիկ մասնագիտական հմտություններ ունենք և այդ կարող են իրականացնել իրական ժամանակում և գրեթե իրական ժամանակում արագությամբ՝ տարատեսակ արտաքին և ներքին աղբյուրներից։ 

Նորագույն տեխնոլոգիաները տվյալների շտեմարանների ու պահոցների միջոցով մեզ հնարավորություն են տալիս համախմբել, հարստացնել և մաքուր տվյալներ մատակարարել վերլուծաբանական նպատակներով, որոնք կաշկանդված չեն կառուցվածքով։ Մեր տրամադրության տակ է տվյալների վերականգնման և դեպքերի մշակման սարքավորումներ, որոնց միջոցով ավանդական կառուցվածքային տվյալներից  և տվյալների հոսքերից առանձնացվում են այնպիսի բիզնես հնարավորություններ, ինչպիսիք են վեբ լոգերը և սենսորները։ Այս գործիքները թույլ են տալիս պատրաստել նկարագրական, դիագնոստիկ, կանխատեսելի և նեղ մասնագիտական վերլուծություններ, ինչպիսիք են հաշվետվությունները, հարցումները, գործառնական և կառավարման հաշվետվության համար կիրառվող վահանակները, այդպիսով հասկանալի դարձնելով բարդագույն տվյալները այնպիսի տեսողական ձևաչափով, որը թե՛ իմաստալից է, թե՛ կիրառելի։

Մեր առաջարկած տեղեկությունների մատուցումն ու ավտոմատացումը ներառում են․

• Վիզուալացում և տվյալների վերականգնում

• Վիրտուալացում և ամպային տեխնոլոգիա

• In-Memory լուծումներ

• Տվյալների ինտեգրում / մշակում (ingestion)

• Տվյալների պահպանում շտեմարանում / Data Lakes

Կատարողականության կառավարում

Ձեռնարկությունների կատարողականության կառավարումը (ՁԿԿ) կազմակերպության խնդիրների և կոմպետենտությունների նկատմամբ անհատական կատարողականի նպատակների սահմանման, հետագծման և չափման ամբողջական գործընթացն է։ Անկախ նրանից, թե կատարողականի ինտեգրացված կառավարման կենսափուլի որ հատվածում եք գտնվում, մենք կօգնենք ձեզ ներդնել տեխնոլոգիական լուծումներ՝ բիզնեսն առավել թափանցիկ և արդյունավետ կերպով կազմակերպելու համար։

Կազմակերպության կատարողականության կառավարումն, իրականում, բիզնեսի խնդիրն է, այլ ոչ տեխնոլոգիաների։ Ահա այդ մոտեցմամբ էլ մենք ի մի ենք բերել բիզնեսում, կոնկրետ ոլորտում մեծ գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետների, որոնց օգնել են բազմաթիվ կազմակերպությունների կատարողականի չափման և կառավարման հարցերում։

Մենք տրամադրում ենք կատարողականության կառավարման լիարժեք, 360 աստիճան ընդգրկող տեսլական, որում հաշվի են առնված բոլոր գործառութային և տեխնիկական խնդիրները։ Տրամադրելով ձեր պահանջներին համապատասխան, ամբողջական ծառայություններ, սկսած ռազմավարությունից մինչև ներդրում և գործարկում, օգնում ենք երեք առանցքային կարողությունների՝ պլանավորման, հաշվետվությունների պատրաստման և ամբողջականացման հետ կապված բարդագույն խնդիրներ լուծել։

ՁԿԿ-ի ոլորտում առաջարկում ենք՝

• Կատարողականության կառավարման ռազմավարություն

• Գնորոշման և շահութաբերության կառավարում

• Ծախսերի կառավարում

• Պլանավորում, բյուջետավորում և կանխատեսում

• Ամփոփում

• Ֆինանսական և կառավարման հաշվետվությունների կազմում

• Աջակցություն մոդելավորման և որոշումների կայացման հարցերում։

Առաջատար վերլուծաբանություն

Տվյալների ուժը կայանում է դրանց մեկնաբանության մեջ։ Մենք աշխատում են կազմակերպությունների հետ գրեթե բոլոր ոլորտներում, բիզնեսի կարևորագույն ճյուղերում, տվյալները վերլուծաբանությամբ հզորացնելու նպատակով։ Վերլուծաբանությունը համակարգչային, կանխատեսումների մոդելավորումը, վիճակագրության գիտելիքների կիրառումն է  տվյալների նկատմամբ այնպիսի հմտությունների միջոցով, ինչպիսիք են կանխատեսումների մոդելավորումը, համակարգչային իմացությունը՝ գործողությունների վերածվող նյութեր ստանալու նպատակով։ Վերլուծաբանությունն օգնում է որոշումներ կայացնել սպառողների, մատակարարման շղթայի, ֆինանսների, աշխատուժի և ռիսկերի ոլորտներում։

Վերլուծական լաբորատորիաների օգնությամբ մենք ուղղորդում ենք վերլուծական ռազմավարության աշխատաժողովները, «հնարավորի արվեստը» հանդիպումները և քննարկումները, որոնց խթանը դիզայներական մտածողության սկզբունքներն են, օգտվելով Deloitte’s Greenhouse/HIVE տեղանքներից։

Մենք առաջարկում ենք՝

• Վիզուալացում և արագ նախատիպեր

• Լեզվի բնական մշակում և տեքստի վերլուծություն

• Բովանդակության վերլուծություն և կանխատեսելի բովանդակության տրամադրում

• Որոշումների կայացման և տվյալների տեղաշարժ իրական ժամանակում

• Համակարգչային իմացությամբ կանխատեսման և կանխորոշման վերլուծաբանություն

Ի թիվս այլ տեխնոլոգիական լուծումների, մենք առաջարկում են նաև R, SAS, IBM Modeller և Watson, Python և Fluxicon Disco։

Ճանաչողական

Ճանաչողական վերլուծությունների (cognitive insight) պատրաստումը հաճախ ներառում է բարդ ալգորիթմներ, և հաճախորդի բիզնեսի խոր իմացություն պահանջում։ Դրանք իրականացվում են սեգմենտավորման, 360 պրոֆիլի, անձնավորված ներգրավման, կանխատեսումների վերլուծությամբ և այլն։ Տարբեր տվյալների հոսքերից, տեքստային աղբյուրներից և սոցցանցերից մենք ստանում ենք գաղափարներ և հարաբերություններ՝ ճանաչողական վերլուծության և կորրելացիաների միջոցով նոր վերլուծություններ կատարելու և իրական ժամանակում հասանելի պատասխաններ ստանալու համար, որոնք թաքնված են մեծածավալ տվյալների մեջ։

Դելոյթը հնարավորություն է տալիս ճանաչողական հաշվարկման միջոցով ի հայտ բերել բիզնեսի և տնտեսական ոլորտների վերափոխման ներուժը։ Միավորելով մի շարք նորահայտ կարողություններ, օգնում է բացահայտել և հզորացնել մարդկային միտքը։ Ճանաչողական ավտոմատացումը ներառում է մարդկային ինտելեկտի հզորացում՝ բարդ գիտելիքները և որոշիչ բիզնես գործընթացներն ավտոմատացնելու համար, այդպիսով «ճանաչողական դարձնելով» բարձր ծախսերը, աշխատատար և կրկնողական աշխատանքները։ Սա աշխատողներին հնարավորություն է ընձեռում բարելավել ծառայությունների որակը, ճշգրտությունը և ժամկետայնությունը։

Ճանաչողական իմացությամբ և ձևավորմամբ մենք կարող ենք տվյալների հոսքի, լրահոսի և սոցցանցերի մասին հստակ գիտելիքների օգնությամբ խելացի ռազմավարություն ձևավորել՝ հիմնվելով Դելոյթի «Նորարարության 10 տեսակները» սկզբունքի վրա։

Մենք առաջարկում ենք՝

• Ճանաչողական մասնակցություն

• Ճանաչողական ավտոմատացում

• Ճանաչողական պատկերացում և ձևավորում

• Ճանաչողական վերլուծություններ

Կառավարվող վերլուծաբանություն

Կառավարվող վերլուծությունները հիանալի այլընտրանք են առաջարկում ընկերությունների առջև կանգնած խնդիրներին, այդ թվում՝ ինքնուրույն կատարելու հնարավորություն։ Վերլուծական տեխնոլոգիաների աութսորսինգը և կազմակերպության ներսում վերլուծական մտածելակերպի ներմուծումը հնարավորություն է տալիս ավելի արագ և արդյունավետորեն յուրացնել առաջարկվող առաջատար կարողություններն ու հմտությունները։ 

Մեր լուծումներն ընդգրկում են Կարողությունների հզորացումը և Կառավարվող ծառայությունները, որոնք ներառում են, սակայն չեն սահմանափակվում հետևյալով․

Կարողությունների հզորացում․ մշակել վերլուծությունների համար անհրաժեշտ ճիշտ գործառնական մոդելները, այդ թվում՝ ճիշտ գործընթացները, կառավարումը, մեթոդաբանությունը և գործիքները։

• Ճկուն մոտեցում․ հաճախորդներին տալ հարկավոր կարողություններն իրենց կազմակերպության ներսում արագագործ կառուցվածքների և մոտեցումների ներառման համար։

• Քրաուդֆանդինգ․ ի գործ դնել մարդկանց խմբերի ուժը նորարարական նպատակներով, արագացնել իրականացման տեմպը՝ օգտվելով մեծապես բազմազան ներքին և արտաքին կարողությունների շտեմարանից։

Կառավարվող ծառայություններ․ աութսորսինգային վերլուծությունները համապատասխանում են առաջատար լուծումներով առաջարկվող հնարավորություններին և վերլուծական գիտելիքներին, սակայն առավել արագ և արդյունավետ կերպով։

• Ենթակառուցվածքը որպես ծառայություն․ անվտանգ ամպային և պահպանման ենթակառուցվածք, որի չափերը նախատեսված են տարբեր ծավալի պահանջներին համապատասխանելու, ոլորտի ստանդարտ տվյալների ինտեգրմանն ու տեղեկատվության տարածման կառուցվածքներին օժանդակելու համար։

• Տվյալները որպես ծառայություն․ ամպային հարթակ և պահանջվող տվյալների կառավարման ծառայություններ, այդ թվում՝ ռեսուրսների աղբյուրների որոնում, ներառում, զտում, համադրում և հսկողություն։