Application Managed Services

Լուծումներ

Հավելվածներով կառավարվող ծառայություններ

Կառավարվող ծառայությունների խորհրդատվություն

Շատ կարևոր է լավագույնս համապատասխանող կառավարվող ծառայությունների մոդելի և մատակարարի ճիշտ ընտրությունը հաճախորդի կողմից պահանջվող ՏՏ ծառայությունների պատշաճ մակարդակի ապահովման համար: Կառավարվող ծառայությունների խորհրդատվական թիմի մասնագետներն օգնում են մեր հաճախորդներին ընտրել կառավարվող ծառայությունների օպտիմալ մոդելը և հաջողությամբ այն կիրառել:

Մեր հաճախորդներին առաջարկում ենք հետևյալ ծառայությունները՝

• լիովին հասկանալ ՏՏ պահանջները

• գտնել լավագույն մատակարարին 

• ռիսկի գործոնը փոխանցել մատակարարին

• ստեղծել, ապահովագրել և բազմապատկել խնայողությունները

• անցում կատարել փոփոխական ծախսային համակարգի

• զարգացնել և վերափոխել անձնակազմի հմտությունները

• վերացնել գործառնական համակարգի խնդիրները

Ենթակառուցվածքների կառավարման ծառայություններ

Դելոյթի ենթակառուցվածքային կառավարման ոլորտի մասնագետները տրամադրում և սպասարկում են ամպային ձևաչափով  ենթակառուցվածքներ, որն իր մեջ ներառում է տվյալների կենտրոններ, հանրային և մասնավոր ամպային պահուստներ, անվտանգություն, ինտեգրում:

Մենք առաջարկում ենք՝

• ձեռնարկությունների ենթակառուցվածքի ստեղծում

• աշխատանքային միջավայրի  վերահսկման ծառայություններ

• միջադեպերի վերահսկում

• խնդիրների կառավարում

• ամպային ձեւաչափով հավելվածի կիրառման ծառայություններ

• վիրտուալ տվյալների կենտրոնի տրամադրում

• պահեստավորման լուծումներ

• հանրային ամպային հոսթինգ, մասնավոր ամպային հոսթինգ

• օգտատիրոջ նույնականացման և մուտքի կառավարվող ծառայություններ

• ձեռնարկության կառավարվող անվտանգության ծառայություններ
• ցանցի կատարողականության վերահսկում և կառավարում

• անվտանգության խնդիրների լուծումներ

• շարժական հարթակի տրամադրում

• ինտեգրման ծառայություններ

Հավելվածների կառավարման ծառայություններ

Դելոյթի ծրագրային հավելվածների կառավարվող ծառայությունների (ՀԿԾ) թիմի մասնագետները ղեկավարում, բարելավում և սպասարկում են կազմակերպության սպառողական կամ փաթեթային ծրագրերը: Դելոյթը տրամադրում է ՀԿԾ ամբողջական փաթեթ, որը ներառում է նախնական խորհրդատվական ծառայություններից մինչև հավելվածների օպտիմալացում և նորարարություն։

Մենք առաջարկում ենք՝

• ծառայություններ նախապես պատվիրված հավելվածների գծով

• ծառայություններ հավելվածների հարթակի փաթեթի գծով (Oracle, SAP, Applications, Xuber, Misys)

• տեխ. սպասարկում

• միջադեպերի վերահսկում

• խնդիրների կառավարում

• զարգացման գործընթացի վերահսկում

• փոփոխությունների գործընթացի վերահսկում

• թողարկման գործընթացի վերահսկում

• աննշան բարելավումներ և փոփոխություններ

• հաշվետվությունների մշակում

• օգտատերերի վերապատրաստում

• համակարգերի կառավարում

• տվյալների բազաների կառավարում

• ծրագրային հավելվածների և օգտատերերի անվտանգության կազմակերպում

• ինտերֆեյսի կառավարում

• հավելվածների/փաթեթի մոնիտորինգ

Թեստավորման կառավարվող ծառայություններ

Թեստավորման ժամանակ են հանդիպում ՏՏ-ն և բիզնեսը: Բիզնեսի աճին համընթաց ավելի կարևոր է դառնում ունենալ կազմակերպության տարբեր ստորաբաժանումների համար նախատեսված վստահելի և անխափան գործող ծրագրային հավելվածներ: Կենտրոնացված թեստավորման ծառայություններն օգնում են շատ կազմակերպությունների հասնել այս նպատակին՝ միաժամանակ վերահսկելով բիզնես ռիսկերը:

Դելոյթը տրամադրում է հետևյալ ծառայությունները՝

• թեստավորման ռազմավարության մշակում և պլանավորում

• թեստավորում

• սպասարկում (ենթակառուցվածք)

• թեստավորման գործընթացի կառավարում

Դելոյթի թեստավորման ծառայությունները կարող են առաջարկվել ամպային  ձևաչափում, այսպիսով  ծառայության մատուցումը համապատասխանեցնելով յուրաքանչյուր նախագծի կենսացիկլին: