Technology Vendors

Լուծումներ

Տեխնոլոգիաների մատակարարներ

Դիտել բովանդակությունը

SAP

1989 թվականից սկսած Դելոյթի միջազգային SAP ծրագիրը տրամադրել է բարձրակարգ ծառայություներ՝ ապահովելով միջազգային մի շարք կազմակերպությունների հաջողությունը: Մենք առաջարկում ենք ծառայությունների ամբողջական փաթեթ` ծրագրի ներդրման իրականացում, ինտեգրում, և համապատասխանեցում ընկերության պահանջներին, ծրագրի մշակում տվյալ բիզնեսի օրինակով և համակարգի ստեղծումից մինչև  կարգավորում,  փորձարկում, գործարկում և սպասարկում, օգտագործելով HANA ծրագրի վրա հիմնված (լոկալ կամ ամպային ձևաչափով) լուծումներ:

Կարծում ենք, որ SAP ծրագրի գործարկումը առավելություն ունի ոչ միայն ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հարցում, այլև հնարավորություն է տալիս ձևափոխելու բիզնեսի կառուցվածքը: Սա հնարավորություն է ինչպես կանոնակարգելու, այնպես էլ բարելավելու կառուցվածքային արդյունավետությունը: SAP ծրագրի վերջին տարբերակները (այժմ S4HANA) հնարավորություն են տալիս ստանալ իրական ժամանակում տվյալների հասանելություն և վերլուծություն՝ հնարավոր դարձնելով ընթացիկ գործընթացների փոփոխությունը և նոր գործընթացների ստեղծումը:

Անհրաժեշտ է դյուրացնել ֆինանսական գործառույթները, տրամադրել ERP ծառայություններ բիզնես պահանջներին լիովին համապատասխանելու համար, թե ապահովել ընկերության աճը վերազինելով, համահունչ դարձնելով և համակարգելով SAP համակարգերը և գործընթացները, մենք կարող ենք օգնել ձեզ հասնել ակնկալվող արդյունքների ռիսկերի նվազեցման ճանապարհով:

Oracle

Դելոյթը պարբերաբար ճանաչվել է Oracle ընկերության և մասնագետների կողմից Oracle ծրագրերի գծով ծառայություններ մատուցող ընկերություններից առաջատարը: Oracle ծրագրերի մատուցման միջազգային փորձը լուծումներ է առաջարկում Oracle ծրագրերի հիմքով, որոնք կօգնեն ավելացնել շահույթը և ընդլայնել գործառնական սահմանները:

Դելոյթի խորհրդատվական և ներդրման ծառայություններն ընդգրկում են լոկալ և ամպային ձևաչափով ծրագրային հավելվածների վերլուծությունը, ինտեգրումը, համապատասխանեցումը, մշակումը, փորձարկումը և գործարկումն ամբողջ ձեռնարկության համար, ներառյալ՝ հաճախորդների փորձի վերլուծություն, BI/EPM, ֆինանսների, ՄՌ կառավարում, անվտանգության և մատակարարման շղթայի կառավարում:

Oracle 13.800 մասնագետների ուժերով մենք ունենք Oracle ծրագրային լուծումների օգտագործման մեծ փորձ: Մեր միջազգային, բազմամակարդակ մոդելը համախմբում է միջազգային մատակարարման կենտրոններ, համակցված կառույցներ, հնարավոր աշխատուժի կառավարման փորձ, և ծրագրային հավելվածների կառավարման ծառայությունները հնարավորություն են տալիս նշանակել ճիշտ աշխատակցին ճիշտ պաշտոնին, ճիշտ վարձավճարով, ճիշտ պահին:

Oracle ծառայությունների մատուցման միջազգային մասնագետները ունեն բազմամյա աշխատանքային փորձ: Ինչպես փորձառու թիմ, նրանք կատարում են պարտականությունների հստակ բաժանում և աջակցում միմյանց՝ օգնելով հասնել նպատակներին:

Վաճառքի մասնագետներ

Դելոյթի թվային տեխնոլոգիաների վաճառքի մասնագետներն իրենց հետ բերում են նոր թվային մտածելակերպ սպառողների ներգրավման դժվար գործընթաց: Մենք աշխատում ենք համաշխարհային առաջատար կազմակերպությունների հետ վերափոխելու և ստեղծելու նոր լուծումներ հաճախորդների հետ կապը պահպանելու համար` յուրաքանչյուր հարթակի, սարքի միջոցով և հաճախորդի կենսացիկլի յուրաքանչյուր փուլում: Օգտագործելով մեր գիտելիքները դիզայնի, արտադրության և վաճառքի ոլորտում, մենք օգնում ենք ստեղծել մանրակրկիտ մշակված ծրագրեր, որոնք համատեղում են թվային, շարժական, ամպային և սոցիալական տեխնոլոգիաները:

Մեր աշխատանքն առանձնանում է մեր հաճախորդների արդյունքներով և մեր կողմից  առաջարկվող հետևյալ ծառայություններով՝

-ստեղծագործ ներուժ՝ համակցված նորարարական IQ տեխնոլոգիաներով, թվային հնարավորություններով և ճկուն մոտեցմամբ

- ոլորտի հեռանկարներ գործնական գիտելիքներով եւ ռազմավարական տեսանկյունից պարզությամբ
- փորձ, որի ընդգրկումն ու խորությունն ապացուցվել են մի շարք մրցանակներով և վերլուծական հաշվետվություններով

- ինժեներական տեխնոլոգիաների գերազանցություն, որոնց շնորհիվ մշակվում են ամբողջական լուծումներ և ռազմավարական գործընթացների հաջորդականություն՝ թվային տրանսֆորմացիայի ծրագրի իրականացման համար։

Այլ

Մեր տարբեր դաշնակիցների միջոցով մեզ հետ համագործակցող կազմակերպություններին և տեխնոլոգիական ընկերություններին օգնում ենք շոշափելի արդյունքների հասնել։

Մենք ոչ միայն թիմային համագործակցություն ենք կազմում ձեռնարկությունների ռեսուրսների պլանավորման տեխնոլոգիական լուծում տրամադրողների հետ, այլև գործակցում ենք տարբեր նեղ մասնագիտական ոլորտների մասնագետների հետ, որոնք տվյալ բնագավառում եզակի ծառայություններ են մատուցում։