Technology Strategy & Architecture

Լուծումներ

Տեխնոլոգիական ռազմավարություն և ճարտարապետություն

Տեխնոլոգիաների ներդրմամբ նորարարություն

Տեխնոլոգիական արագընթաց զարգացումները նոր բիզնես հնարավորություններ են ստեղծում և խոչընդոտում գործող բիզնես մոդելներին։ Մեր տեխնոլոգիական նորարարությունները ունեն երկու առանձին նպատակներ․ զարգացնել գործադիր տնօրենների (ԳՏ) նորարարական տեխնոլոգիական կարողությունները և հնարավորություն տալ նոր տեխնոլոգիաների համակցության միջոցով հատկորոշել բիզնեսի խոչընդոտները։

Մենք օգնում ենք ԳՏ-ներին զարգացնել նորարարական կարողությունները՝ աշխատելով Singularity համալսարանի և Doblin-ի մեր փորձագետների հետ, ինչպես նաև Tech Futures ծրագրերով (օրինակ՝ Kick Start a Start Up)՝ նորարարական ծրագրերի մշակման, կյանքի կոչման և փորձարկման նպատակով։ Մենք օգնում ենք մեր հաճախորդներին գիտակցել նորարարության ներուժը՝ աշխատելով նրանց և նրանց գործընկերների հետ, որպեսզի կարողանան տեխնոլոգիաներով գործադրվող նորարարություններ կիրառել՝ սկսած նախնական ռազմավարությունից և շուկայի ուսումնասիրությունից մինչև լուծումների ճարտարապետություն և ներդրում։

Տեխնոլոգիական ռազմավարություն

Տեխնոլոգիաներն այսօր շատ բիզնեսների հիմնական բաղադրիչն են և ցանկացած բիզնեսի վերափոխման առանցքը։ Մեր տեխնոլոգիական ռազմավարությունը  ԳՏ-ներին նոր տեխնոլոգիական ռազմավարությամբ է զինում, որը համապատասխանեցված է բիզնեսի ուղղությանն ու նպատակներին։ Տեխնոլոգիական ռազմավարությունն օգնում է վերադաս մարմիններին սահմանել տեխնոլոգիական ուղղությունները, նկարագրել թիրախային վիճակը և մարտավարական ծրագիր պատրաստել ներդնելու համար։ Սա ներառում է հավելվածների բարձր մակարդակի ճարտարապետություն, տվյալներ, ենթակառուցվածք և ծառայություններ, ինչպես նաև նոր ՏՏ գործառնական մոդելի մշակում։

ՏՏ բիզնեսի կառավարում

ՏՏ կազմակերպությունը կարող է ապահովել արդյունավետ ծառայություններ այն դեպքում, եթե ունի արդյունավետ մատակարարներ, ծառայությունների մատուցման կարողություններ  և ՏՏ ծախսերի արդյունավետ կառավարում: Ավելին, եթե այդ երեք ուղղությունները համատեղ են աշխատում, կազմակերպության համար ստեղծվող լրացուցիչ արժեքը հսկայական է:

ՏՏ բիզնեսի կառավարման մեր ծառայություններն օգնում են կազմակերպություններին մեծացնել իրենց ՏՏ գործառույթից ստացվող արժեքը՝ արդյունավետ կերպով մշակելով, կառավարելով ՏՏ մատակարարման ցանցերը, ՏՏ գործառնությունները և ՏՏ ֆինանսները: Մենք առաջարկում ենք ծառայությունների լայն ընտրանի՝ նախնական գնահատումներից մինչև լիարժեք ինտեգրված ՏՏ բիզնեսի կառավարման լուծումներ։

Ձեռնարկությունների և լուծումների ճարտարապետություն

Հաշվի առնելով  տեխնոլոգիաների փոփոխությունները, բիզնեսները գնում են դեպի թվային գործառնական մոդելներ, իսկ ՏՏ կազմակերպությունները փորձում են իրենց նախագծային կարիքները նորարարական մեթոդներով բավարարել։ Դելոյթի ձեռնարկությունների և լուծումների ճարտարապետության մասնագետներն օգնում են հաճախորդներին թարմացնել իրենց ձեռնարկության ճարտարապետությունը և առաջադիմել ամպային, շարժական, թվային և վերլուծությունների բնագավառներում։ Այս ծառայությունները մատուցում ենք լուծումների ճարտարապետության հետ, որոնք օժանդակում են լավ աշխատող, անվտանգ և բիզնեսի աճը խթանող լուծումների ինտեգրմանը։  

ՏՌՃ-ն նաև մեծ փորձ ունի կազմակերպություններին ճարտարապետության գործառույթի հիմնման գործում, այդ թվում՝ գործառույթի նախագծում, ճարտարապետական գործընթացի և վերջնարդյունքների սահմանում և կառավարում։

Ամպային տեխնոլոգիա և ենթակառուցվածք

Ամպային ճարտարապետությունը և դրա հիմքում ընկած տեխնոլոգիական հարթակների զարգացումները մեծ ազդեցություն ունեն մեր հաճախորդների տվյալների կենտրոնների ու ցանցերի թե՛ կառուցվածքի, թե՛ բովանդակության վրա։ ՏԼՃ-ն տրամադրում է ծառայություններ, որոնք օգնում են հաճախորդներին հատկանշել միտումները, նորացնել իրենց ճարտարապետությունը և նախագծել ծառայությունների մատուցման նոր մոդելներ՝ ամպային տեխնոլոգիաների և երրորդ կողմերի կիրառմամբ։

Մենք օգնում ենք նաև մեր հաճախորդներին տվյալների կենտրոնների օպտիմալացմանը՝ ելնելով նորը մշակելու կամ գնելու, ինչպես նաև ծախսարդյունավետ և անվտանգ ծառայությունների տարբերակներից։ Դելոյթն օգնում է իր հաճախորդներին ընտրել ամպային տեխնոլոգիաներ մատակարարողին, մշակում է դրանց օպերացիոն մոդելը, ռացիոնալացնում հավելվածները և տվյալները՝ ամպային ձևաչափի անցում կատարելու համար, ինչպես նաև փաստացի անցում կատարելիս ծրագրային կառավարում իրականացնում։

ՏՏ աղբյուրների որոնում

Ժամանակակից ՏՏ ոլորտը առավել քան բարդ է, և դրա սպասարկման համար ծախսերը աճում են:

Դելոյթի ծրագրային հավելվածների կառավարման մասնագետները կարող են օգնել կազմակերպություններին հաղթահարել այս դժվարությունները և բարելավել ծրագրային հավելվածների աշխատանքը և հասնել ավելի նշանակալից արդյունքների: Մենք տրամադրում ենք ճկուն համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս կազմակերպություններին կատարել համապատասխան փոփոխություններ ծրագրային հավելվածներում իրենց ՏՏ և բիզնես պահանջներին համապատասխան: Մենք առաջարկում ենք արտադրության բոլոր ոլորտներն ընդգրկող ամբողջական փաթեթ, որն իր մեջ ներառում է թվային տեխնոլոգիաների կառավարում, ձեռնարկության ռեսուրսների պլանավորում, ՏՏ կառավարում, համակարգերի ինտեգրում: Այս հնարավորությունը կիրառվում է կառավարվող ծառայությունների խորհրդատվական խմբի կողմից, որն օգնում է մեր հաճախորդներին ընտրել կառավարվող ծառայությունների օպտիմալ մոդելը և հաջողությամբ այն կիրառել:

ՏՏ միաձուլումներ և ձեռքբերումներ

Միաձուլումների և ձեռքբերումների գործարքները իրենցից ներկայացնում են բարդ միջոցառում, որը ազդում է մարդկանց, գործընթացների և տեխնոլոգիաների վրա: Դելոյթի ՏՏ միաձուլումների և ձեռքբերումների ծառայությունները առաջարկում են խնդիրերի լուծումներ այս երեք ուղղություններով՝ օգնելով ձեզ ինտեգրել առկա ՏՏ գործառույթները և կառուցել կամուրջ ֆինանսատնտեսական հետազոտության իրականացման և գործունեության ավարտման առաջին օրվա միջև:

Համագործակցելով Դելոյթի կորպորատիվ ֆինանսների թիմի հետ, մենք օժանդակում ենք կազմակերպություններին, որոնք զբաղված են միաձուլման կամ անջատման այնպիսի գործընթացներով, որոնք պահանջում են թիրախային բիզնեսի ՏՏ համակարգերի արագ, բիզնեսի կարիքների վրա հիմնված գնահատումներ: