Ծառայություններ
Ձեռնարկությունների կառավարման ծրագրեր
Տեղեկատվական համակարգեր կառավարչական որոշումների կայացման համար
Մեր օրերում գրեթե բոլոր ընկերություններն ունեն ավտոմատացված ռեսուրսների կառավարման համակարգեր, ինչպիսիք են ERP, CRM, SCM, SNO, EAM կամ MES: Այս համակարգերը ձեր բիզնեսին հնարավորություն են տալիս ունենալ տեղեկահենք կառավարման մշակույթ, որը ոչ միայն բերում է ընթացիկ գործունեության բարելավմանը և օպտիմալացմանը, այլև հնարավոր է դարձնում նպատակաուղղված կառավարման համակարգը:
Մեր ձեռնարկությունների ծրագրերի ներդրման/օժանդակության ծառայությունների թիմը ունի ԱՊՀ տարբեր ընկերությունների հետ աշխատանքի զգալի փորձ տնտեսության տարբեր ոլորտներում: Մեր թիմը ճանաչված է որպես առաջատար ձեռնարկատիրական կառավարման համակարգերի լուծումների ներդրման փորձագետ և առաջատար:
Oracle գործարար ծրագիրը հայտնի է ողջ աշխարհում իր ֆունկցիոնալ արդյունավետությամբ: Oracle-ի ինտեգրված բիզնես ծրագրերը օգնում են գործառնական կառավարման, գործընթացների օպտիմալացման, ֆինանսական պլանավորման, բյուջետավորմեն և ֆինանսական հաշվետությունների համախմբման աշխատանքները կազմակերպելիս:
Ներկայումս ավելի ու ավելի մեծ թվուվ ընկերություններ են գիտակցում որ ձեռնարկատիրական կառավարման համակարգերը գնալով առանցքային են դառնում բիզնեսի կառավարման գործում: Հիմնական բիզնես գործառույթների և ինտեգրացված տվյալների համակցությունը ստեղծում է տեղեկահենք կառավարման մշակույթ և ոչ միայն նպաաստում է ընթացիկ գործունեության արդյունավետ կազմակերպմանը, այլև հնարավորություն է ընձեռում առաջիկա նպատակները և քայլերի հաջորդականությունը մշակել՝ ելնելով ռազմավարական առաջնահերթություններից: