Oracle

Լուծումներ

Oracle

Oracle ոլորտի ծառայություններ և լուծումներ

Հաճախորդներին արժեքների որոնման ճանապարհը դյուրացնելու նպատակով Դելոյթը մշակել է ոլորտին և բիզնես գործընթացներին բնորոշ լուծումների պորտֆել, որտեղ ներկայացված են մեր կուտակած փորձի և առաջատար պրակտիկայի առավելությունները։

Oracle թվային վերափոխում

Oracle-ը մշակել է տեխնոլոգիաներ, որոնք նախատեսված են համատեղ օգտագործման համար, ներառելով սոցիալական, շարժական, վերլուծաբանական և ամպային տեխնոլոգիաները, որոնք կօգնեն վերջինիս իր թվային ռազմավարությունն առաջ մղելու համար։

Oracle հաճախորդների վերափոխում

Հաճախորդները ձգտում են պատվիրատուների հետ հետևողական, անձնավորված շփումներ ապահովել, և Oracle-ի վաճառքի, ծառայությունների, սոցիալական, մարկետինգի, առևտրի և վերլուծական արտադրանքը կարող է հաճախորդների ներգրավվածությամբ ճանաչել մեր հաճախորդների ապրանքանիշը։

Oracle ֆինանսական փոխակերպում

Oracle-ը ստեղծել է մի շարք ծառայություններ, որոնք կարող են նպաստել գործադիրի ֆինանսական ռազմավարությանն ու տեսլականին։ Այն կօգնի կազմակերպությանը մեկ քայլ առաջ գնալ սովորական գործարքի մշակումների և հաշիվների վերլուծությունից և կենտրոնանալ արժեք ստեղծող ռազմավարությունների վրա։

Oracle տեխնոլոգիա

Բիզնեսը կարող է վերափոխել ՏՏ կազմակերպությունները՝ Oracle համակարգչային սարքավորումների վրա Oracle ծրագրի  և այլ ծրագրային ապահովումների կիրառությամբ։ Oracle տեխնոլոգիաները և արտադրանքի համապարփակ պորտֆելն օգնում են ավելի հեշտ կառավարել, վստահելիություն, ինչպես նաև առաջնակարգ կատարողականություն ապահովել, ինչը ներկա բիզնես միջավայրում մեծ պահանջարկ ունի։

Oracle ամպային տեխնոլոգիաներ

Oracle-ի ամպային հավելվածներն ավելի ընդարձակ բիզնես հորիզոն են առաջարկում, հաճախորդների գոհունակության բարելավում, արդյունավետության բարձրացում, կադրերի պահպանման ավելի լավ եղանակներ և, ընդհանուր առմամբ, ավելի քիչ միջոցներով ավելի շատ ու արագ արդյունքներ ապահովել։

Oracle հավելված և ոլորտային առաջարկներ

Հաճախորդներին արժեքների որոնման ճանապարհը դյուրացնելու նպատակով Դելոյթը մշակել է ոլորտին և բիզնես գործընթացներին բնորոշ լուծումների պորտֆել, որտեղ ներկայացված են մեր կուտակած փորձի և առաջատար պրակտիկայի առավելությունները։ Oracle-ն առաջարկում է 5 փաթեթ (Oracle Cloud, E-Business Suite, PeopleSoft, JD Edwards and JD Edwards World), որոնք կազմված են ձեռնարկության ռեսուրսների պլանավորման (ՁՌՊ), հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման (ՀՀԿ) և մատակարարման շղթայի կառավարման հավելվածներից, որոնք մշակվել կամ ձեռք են բերվել Oracle-ի կողմից։

Oracle մատակարարման շղթայի վերափոխում

Կառուցված լինելով ամպային տեխնոլոգիաների և արդի մատակարարման շղթայի համար, Oracle SCM Cloud-ը տրամադրում է տեսանելիություն, գաղափարներ, ինչպես նաև կարողություններ, որպեսզի հաճախորդները կարողանան խելացի մատակարարման շղթա ստեղծել։ Oracle SCM Cloud-ն օժտված է արտադրական նորարարության, նյութերի ռազմավարական սորսինգով, ինտեգրված լոգիստիկայի, բազմուղի ներդրման, պահանջարկի ու առաջարկի ինտեգրված պլանավորման կարողություններով։