Technology Integration

Ծառայություններ

Տեխնոլոգիաների ինտեգրում

Նոր տեխնոլոգիական լուծումները միայն այն դեպքում են օգտակար ձեր բիզնեսին, եթե դրանք բխում են ձեր ռազմավարական նպատակներից և սահուն կերպով ինտեգրվում են ձեր բիզնեսի գործունեության մեջ

Մեր Տեխնոլոգիական Ինտեգրման թիմը աշխատել է ԱՊՀ և արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում և ձեռք է բերել բազմաբնույթ փորձ և գիտելիք՝ ձեզ առաջատար ծառայություն մատուցելու համար:

Տեխնոլոգիական ինտեգրումը միայն տեխնոլոգիային չի առնչվում, այլ առաջին հերթին առնչվում է ինտեգրացիային: Տեխնոլոգիան ռազմավարական բիզնես-ռեսուրս է, սակայն միայն դրա միջոցով հնարավոր չէ հասնել մեծ առաջընթացի: Մենք աշխատում ենք հաճախորդների բիզնեսի առջև կանգնած խնդիրների լուծման և գործնականում կիրառելի լուծումներ գտնելու ուղղությամբ: 

Այս բրոշյուրը կօգնի ձեզ պատկերացում կազմել Տեղեկատվական Տեխնոլոգիաների խմբի ներսում գործող հիմնական ուղղությունների, ինչպես նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում պահանջող առաջադրանքների և դրանց ուղղությամբ մեր մատուցվող ծառայությունների վերաբերյալ: