Deloitte announces revenues of US$35.2 billion

Մամլո հաղորդագրություններ

Դելոյթը հայտարարում է $35.2 մլրդ ԱՄՆ դոլարի շահույթ

Տարեկան Գլոբալ հաշվետվությունը նկարագրում է, թե ինչպես է Դելոյթը գործուն ազդեցություն ստեղծում աշխարհում

  • 35.2 մլրդ դոլար համախառն շահույթ, ինչն իրենից ներկայացնում է 7.6 տոկոս աճ տեղական արժույթով
  • 62,000 նոր աշխատակից Դելոյթի ցանցի ընկերություններում
  • Ավելի քան $200 մլն ԱՄՆ դոլարի ներդրում սոցիալական և համայնքային զարգացման նախաձեռնություններում 

Դելոյթի անդամ ընկերությունները (այսուհետև՝ Դելոյթ) այսօր հայտարարեցին իրենց համախառն շահույթը $35.2 մլրդ ԱՄՆ դոլար՝ 2015թ. մայիսի 31-ին ավարտված ֆինանսական տարվա համար, ինչն իրենից ներկայացնում է տեղական արժույթով 7.6 տոկոս աճ: «Դելոյթի կայուն ֆինանսական կատարողականը արդյունք է մեր բազմակողմանի մոդելի հաջող իրագործմամբ, որի շրջանակներում մատուցվում են համաշխարհային բարձր մակարդակի աուդիտորական, խորհրդատվական, ձեռնարկությունների ռիսկերի կառավարման, ֆինանսական խորհրդատվության, հարկային և իրավաբանական ծառայություններ և ստեղծվում է մի միջավայր, որտեղ առաջատար մասնասգետները կառուցում են իրենց մասնագիտական աճը», - ասում է Deloitte Touche Tohmatsu Limited-ի  (Deloitte Global)  գլխավոր գործադիր տնօրեն Պունիտ Ռենժենը: Մեր աճը ուղղակիորեն պայմանավորված է Դելոյթի մասնագետներով, որոնք աշխատում են աշխարհի խոշորագույն հաճախորդների հետ՝ ստեղծելով իրենց աշխատանքով գործուն ազդեցություն»:

Նյու Յորք, 22 սեպտեմբերի 2015թ.

Դելոյթն աճ է արձանագրել իր առանցքային բոլոր բիզնես-ուղղություններով, արդյունաբերության ոլորտներով և տարածաշրջաններով: Զգալի ներդրումներ են կատարվել աուդիտի, խորհրդատվության, ձեռնարկությունների ռիսկերի կառավարման, ֆինանսական խորհրդատվության, հարկային և իրավաբանական ծառայությունների գծով՝ ամրապնդելով համար ոլորտում առաջատար մասնագիտական ծառայությունները, ինչպիսիք են՝ գործունեության վերակազմակերպումը, թվայնացման վերակազմակերպումը, կիբեռ-անվտանգության գծով ծառայությունները, վերլուծաբանությունը, ամպային տեխնոլոգիաների մշակումը (cloud computing) և ճգնաժամների կառավարումը: Այս ծառայություններն էլ ավելի են ընդլայնում Դելոյթի գործուն ազդեցությունը հաճախորդների բարդ և բազմազան կարիքների լուծման և նրանց գործարար միջավայրում փոփոխությունների տեմպերը ապահովելու ուղղությամբ:

Դելոյթը 500 մլն դոլար է ներդրել աուդիտի որակի բարձրացման գործում, այդ թվում ավելի քան 100 մլն՝ նորարարության ուղղությամբ՝ շարունակելով աուդիտի փոխակերպումը՝ կապիտալի շուկաներում ավելի մեծ արժեք ստեղծելու նպատակով: Դելոյթը շարունակում է իր կառուցողական համագործակցությունը կարգավորող մարմինների, պատգամավորների, հիմնական շահառուների հետ՝ հետամուտ լինելով այնպիսի քաղաքական միջավայլրի ստեղծմանը, որը կբարելավի ֆինանսական հաշվետվականության որակը ներդրողի համար և կմեծացնի վստահությունը տվյալ բիզնեսի ուղղության և ընդհանուր առմամբ կապիտալի շուկաների հանդեպ: Առանձնհատուկ ուշադրություն է շարունակում դարձվել «ապագայի աուդիտոր»-ի գաղափարին՝ զարգացնելով հմտություններ, ունակություններ և մտածելակերպ ներկայիս և հաջորդ սերունդների մասնագետների շրջանում:

Արդեն հինգերորդ շարունակական տարին է, որ Դելոյթը բազմաթիվ վերլուծաբանական ընկերությունների կողմից ճանաչվում է որպես խորհրդատվական ծառայությունների առաջատար ողջ աշխարհում:

Աճ ծառայությունների բոլոր հիմնական ուղղություններով և ըստ արդյունաբերության ճյուղերի և տարածաշրջանների

Դելոյթը շարունակում է  առաջատար ընտրությունը լինել օժտված մասնագետների համար, ընդ որում 2015թ. բոլոր տարածաշրջաններում մասնագետների թիվն աճել է՝ հասնելով 225,000-ի: Դելոյթը աշխատանքի է ընդունել 62,000 նոր մասնագետների, ինչը 15 տոկոսով ավելին է նախորդ տարվա համեմատ:

Դելոյթը խրախուում է դրական փոփոխություններն աշխարհում: «Թվով ավելի ու ավելի շատ կազմակերպություններ ընդունում են, որ լավ բիզնեսը միմիայն շահույթ ստանալու մեջ չէ: Հստակ սահմանված նպատակ ունեցող կազմակերպությունները ավելի արդյունավետ են սպասարկում իրենց հաճախորդներին, ներգրավում մասնագետներ և նպաստում հասարակության համընդհանուր բարօրությանը: Ամեն օր մենք մեր առջև խնդիր ենք դնում՝ բացահայտել այն խնդիրները, որոնք առավել կարևոր են հաճախորդների, մասնագետների և հասարակության համար և աշխատում ենք գործուն ազդեցության ստեղծման ուղղությամբ», ասում է Ռենժենը:

Առաջատար մասնագետների նեգրավում, զարգացում և պահպանում

Դելոյթը թողարկել է իր 2015թ. տարեկան հաշվետվությունը, որը նկարագրում է հաճախորդների, մարդկանց և հասարակության շրջանում Դելոյթի՝ գործուն ազդեցության ստեղծման պատմությունը նախորդ տարվա ընթացքում: 

Տարեկան հաշվետվություն

Deloitte announces revenues of US$35.2 billion

«Դելոյթ» անվանումը վերաբերում է երաշխիքով սահմանափակված «Դելոյթ Թուշ Թոմացու Լիմիթեդ»  բրիտանական մասնավոր ընկերությանը, ինչպես նաև դրա անդամ ֆիրմաների ցանցը ներկայացնող ցանկացած  մեկ կամ մի քանի կազմակերպության, որոնցից յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է առանձին և անկախ իրավաբանական անձ:  «Դելոյթ Թուշ Թոմացու Լիմիթեդ»-ի, նրա անդամ ֆիրմաների և իրավական կառուցվածքի մասին տեղեկատվություն ստանալու համար այցելեք www.deloitte.com/about

Դելոյթը տրամադրում է հարկային, խորհրդատվական և ֆինանսական խորհրդատավան  ծառայություններ հանրային և մասնավոր հատվածի տարբեր ոլորտների ընկերություններին: Ավելի քան 150  երկրներում գտնվող իր անդամ ֆիրմաների ցանցի միջոցով Դելոյթի հաճախորդների հաջողության գրավականն է այն, որ անկախ հաճախորդի գտնվելու վայրից, մենք տեղական փորձի և հմտությունների հետ համախմբում ենք մեր համաշխարհային ցանցում առկա փորձառությունը: Դելոյթում աշխատում է ավելի քան 225,000 բարձրակարգ մասնագետ, որոնցից յուրաքանչյուրը ձգտում է կատարելության ամենաբարձր չափանիշներին: Դելոյթը ծառայություններ է մատուցում Fortune Global 500-ի 5 կազմակերպություններից 4-ին:

Դելոյթի մասին
Did you find this useful?