Audit Advisory

Ծառայություններ

Խորհրդատվություն ներքին աուդիտի գծով

Ռիսկերի նկատմամբ գիտակցված մոտեցում

Ներքին աուդիտը օբյեկտիվ հավաստիացում ձեռք բերելու և խորհրդատվական գործառույթ է, որը նպատակ ունի լրացուցիչ արժեք ստեղծել և բարելավել կազմակերպության գործունեությունը: Այն կարող է կազմակերպությանը օժանդակել իր ռազմավարական նպատակների իրագործման գործում՝ համակարգված մոտեցում ցուցաբերելով ռիսկերի կառավարման, վերահսկողության և կառավարման արդյունավետության գնահատմանը և արդյունավետության բարձրացմանը: Դելոյթի անդամ ֆիրմաների Ներքին աուդիտի գծով ծառայությունները նպատակ ունեն ընկերությունների խորհուրդներին և ավագ ղեկավար անձնակազմին օժանդակել ռիսկերի կառավարման բարելավման գործում: Դելոյթի մասնագետները օգնում են կազմակերպություններին բարձրացնել ներքին աուդիտի գործառույթի արժեքավորությունը, որակը և արդյունավետությունը: Դելոյթի համակողմանի պատկերացումը ռիսկային ոլորտների վերաբերյալ մասնավորապես՝ ոլորտների և շուկաների մասին գիտելիքները, կարող են օգնել ներքին աուդիտի գործառույթին՝ առավելագույնի հասցնելու ներքին աուդիտի նպատակայնությունը և լավագույնս ծառայեցնել այն կազմակերպության շահերին:

Դելոյթի անդամ ընկերությունների կողմից տրամադրվող ծառայությունները շարունակական բնույթ են կրում և կարող են ներառել ողջ ներքին աուդիտի գործառույթի ստանձնում, այդ թվում՝ տարեկան պլանավորում, տարեկան պլանի իրագործում և ղեկավարությանը և աուդիտի կոմիտեի հաշվետվություններ: Նման աշխատանքների շրջանակներում հաճախորդը կարող է դիտարկել նաև ներքին աուդիտի ղեկավարի գործառույթ չունենալու հնարավորությունը: 

Ներքին աուդիտի գործառույթի ստանձնում

Ներքին աուդիտի գործառույթի մասնակի ստանձնման ծառայությունները շարունակական բնույթ են կրում և ներառում են կազմակերպության ներքին աուդիտի ընդհանուր ժամանակածախսի որոշ մասի ստանձնումը:

Ներքին աուդիտի գործառույթի մասնակի ստանձնում

Մասնագետ/փորձագետների տրամադրումը իրենից ներկայացնում է առանձին ծառայություն, որի դեպքում հաճախորդին անհրաժեշտ է լինում Դելոյթի մասնագիտական փորձառու անձնակազմը՝ ներքին աուդիտի ծառայությունն իրականացնելու համար: Որպես կանոն, Դելոյթի անդամ ընկերության մասնագետներն իրականացնում են ողջ պրոյեկտը կամ համախմբելով փորձագիտական ռեսուրսները հաճախորդի աշխատանքային խմբի հետ, կազմակերպում են ներքին աուդիտի աշխատանքները: 

Ներքին աուդիտի փորձագետների տրամադրում

Ներքին աուդիտրրների ինստիտուտի՝ մասնագիտական գործունեության միջազգային ստանդարտներով պահանջվում է, որպեսզի ընկերություններն իրականացնեն իրենց ներքին աուդիտի գործառույթի  որակի անկախ գնահատում առնվազն հինգ տարին մեկ անգամ:

Ներքին աուդիտի արդյունավետության ուսումնասիրություն

Ներքին աուդիտի վերափոխման աշխատանքներն իրենցից ներկայացնում են օժանդակություն ներքին աուդիտի գործառույթին և դրա արդյունավետության բարձրացում: Առանձնահատուկ կարևորության ոլորտները կարող են ներառել, սակայն չսահմանափակվել մեթոդաբանությամբ, մարդկային ռեսուրսներին առնչվող հարցերով, տեխնոլոգիաների կիրառմանը և ներքին աուդիտի հաշվետվություններին: Այս ծառայությունները կարող են անհրաժեշտ լինել ներքին աուդիտի ղեկավարությանը, ընկերության ղեկավարությանը կամ տնօրենների խորհրդի աուդիտի կոմիտեին:

Ներքին աուդիտի գործառույթի վերափոխում

Արփինե Ղևոնդյան

Արփինե Ղևոնդյան

Աուդիտի Գործընկեր

Արփինեն «Դելոյթ Արմենիա»-ի աուդիտի տնօրենն է և ավելի քան 14 տարվա փորձ ունի աուդիտի և հարակից ծառայությունների ոլորտում: Արփինեի փորձը ֆինանսական ծառայությունների ոլորտում ներառում է աշխատանք ինչպես տ... Ավելին