Ծառայություններ
Մասնագետների տրամադրում հաճախորդին
Մենք կկիսենք ձեր ծանրաբեռնվածությունը
Հաճախորդների ֆինանսական ստորաբաժանումներում հաճախ պատահում է այնպես, որ գերծանրաբեռնված աշխատանքի ընթացքում, կամ հատուկ ծրագրեր իրականացնելիս, կամ գուցե աշխատանքից չպլանավորված ազատումների դեպքում հրատապ առաջանում է կոնկրետ մասնագետների կամ փորձագետների անհրաժեշտություն:
Մեր թիմը բաղկացած է եռանդուն, իրենց գործի գիտակ մասնագետներից, որոնք կարող են ադապտացվել տարբեր հաճախորդների միջավայրում: Մենք մի շարք ոլորտներում և բիզնես միջավայրերում ունենք տարաբնույթ փորձ և աշխատել ենք հաճախորդների հետ թե անմիջականորեն, թե հաճախորդին ծառայություն մատուցող աշխատանքային խմբի կազմում: