Ծառայություններ

Սպառողական ապրանքներ

Դելոյթը առաջատարներից է սպառողական ապրանքների ոլորտին մատուցվող ծառայությունների գծով և սպասարկում է մի շարք ենթաոլորտներ՝ այդ թվում սննդի/խմիչքի արտադրություն, գյուղատնտեսություն, հագուստ և տնային տնտեսության ապրանքներ:

Մեր սպառողական ապրանքների սպասարկման խումբը առաջնահերթ ուշադրություն է դարձնում ոլորտի առջև կանգնած կարևորագույն խնդիրներին: Մենք կարող ենք բազմակողմանի օժանդակություն ցուցաբերել մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ և տիրապետում ենք անհրաժեշտ փորձին և գիտելիքին, որը անհրաժեշտ է հատկապես Ձեր ընկերությանը:

Ռուսաստանի և ԱՊՀ երկրների գյուղատնտեսական արտադրության առաջատար ընկերություններ օգտվում են Դելոյթի խորհրդատվական նպատակային ծառայություններից: Մենք աշխատում ենք  ընկերությունների հետ՝ արժեքավոր ծառայություն ապահովելով իրենց՝ շուկայում առաջատար դիրքերը պահպանելու և լրացուցիչ արժեք ստեղծելու համար: Մեր հաճախորդների թվում են գյուղատնտեսական տեխնիկայի արտադրության, գյուղմթերքի, մսամթերքի, հացահատիկի արտադրության ոլորտի ընկերություններ, ինչպես նաև պահեստավորում, գյուղատնտեսական արտադրանքի առքուվաճառք և այլ ծառայություններ մատուցող ընկերություններ:

Մեր մասնագետները ունեն բազմամյա փորձ և գիտելիք աուդիտի, ֆինանսատնտեսական հետազոտության, ՖՀՄՍ անցման և ՖՀՄՍ գործառույթի հիմնման ծառայությունների գծով, տրանսֆերային գնագոյացման փաստաթղթերի պատրաստման, գործարար ռազմավարության մշակման և իրագործելիության վերլուծությունների, հարկային խորհրդատվության, իրավաբանական վերակազմակերպման, ֆինանսական միջոցների ներգրավման և IPO օժանդակության ուղղություններով:

Դելոյթը հովանավորում է մի շարք համաժողովներ՝ նվիրված գյուղատնտեսության զարգացմանը: 

Ագրոբիզնես

Գյուղատնտեսության ոլորտի ընթացիկ խնդիրները

Գյուղատնտեսական ոլորտի առջև կանգնած են հետևյալ արդիական հարցերը՝

  • Բիզնեսի ֆինանսավորում
  • ֆինանսական, հարկային և իրավաբանական հետազոտություն
  • բիզնեսի արդյունավետության և կառավարելիության ավելացում
  • ֆինանսական հաշվետվությունների պատրաստում

Գյուղատնտեսության ոլորտում իրականացված մի շարք ծրագրեր

Մենք մասնագիտական ծառայություններ ենք մատուցում ԱՊՀ մի շարք առաջատար ընկերությունների սննդի և ըմպելիքների արտադրության ոլորտում, դրանց թվում են՝ հրուշակեղենի, կաթնամթերքի, ալկոհոլային և ծխախոտային արտադրության մի շարք առաջատար ընկերություններ

Մեր մասնագետները ունեն բազմամյա փորձ և գիտելիք աուդիտի, ֆինանսատնտեսական հետազոտության, ՖՀՄՍ անցման և ՖՀՄՍ գործառույթի հիմնման ծառայությունների գծով, տրանսֆերային գնագոյացման փաստաթղթերի պատրաստման, գործարար ռազմավարության մշակման, մատակարարման շղթային կառավարման SAP ERP կիրառման, տեղական և միջազգային հարկային խորհրդատվության  ուղղություններով:

 

Սնունդ և ըմպելիքներ

Արագ սպառման ապրանքների ոլորտ: ձեր հարցերի պատասխանները

Դեկտեմբերի 8-9-ին ՌԴ-ում Adam Smith Institute-ի կողմից կազմակերպված և Դելոյթ ԱՊՀ-ի կողմից հովանավորված «Արագ սպառման ապրանքները Ռուսաստանում» համաժողովի շնորհանդեսը և տեղեկատվությունը կարող եք գտնել այստեղ: 

(Փաստաթուղթն առկա է միայն ռուսերենով)