Լուծումներ
Ակտուարական ոլորտ, վարձատրություն և վերլուծաբանություն
Դիտել բովանդակությունը
- Վերլուծաբանություն, համակարգչային գիտելիքներ և տվյալների վերլուծություն
- Փոխհատուցում և խրախուսում
- Միաձուլում, ձեռքբերում և վերակազմակերպում
- Կենսաթոշակային խորհրդատվություն և ռիսկի կառավարում
- Հիմնական ակտուարական ծառայություններ
- Կարգավորման, ռիսկի և կապիտալի գծով խորհրդատվություն
- Ապահովագրական, արտադրանքի և բաշխման գերազանցություն
- Ֆինանսական և ակտուարական վերափոխում
- Կենսաթոշակային ներդրումների խորհրդատվություն
Վերլուծաբանություն, համակարգչային գիտելիքներ և տվյալների վերլուծություն
Տվյալների մշակման ավտոմատացման միտումների դարաշրջանում ընկերությունները ձգտում են վերլուծել թե՛ ներքին, թե՛ արտաքին տվյալները՝ նախկինում անհայտ հարաբերակցություններ հայտնաբերելու նպատակով, որոնք ազդում են գործառնական արդյունավետության, վաճառքի ընդլայնման և շուկայում մրցակցային դիրքի վրա:
Դելոյթի վերլուծաբանության և մոդելավորման մասնագետներն ապահովում են սկզբից մինչև վերջ գործարար լուծումներ՝ օգտագործելով առաջադեմ վիճակագրական տվյալներ՝ ներքին և արտաքին լայնածավալ տվյալների վերլուծության, նախկինում անհայտ, բայց կարևոր գործարար կապերի բացահայտման նպատակով, ինչը թույլ է տալիս հաճախորդներին զգալիորեն բարելավել շահութաբերությունը։
Հիմնական կոնտակտներ |
|
Director |
Director |
Փոխհատուցում և խրախուսում
Հաշվի առնելով այն, որ մեծանում են հատուցումների և խրախուսումների ծրագրերի ծախսերը և ռիսկը, աշխատակիցները շարունակում են աշխատակիցների արդյունավետությունը և ներգրավվածությունը մեծացնելու նոր և նորարար միջոցներ որոնել:
Դելոյթի մասնագետներն օգնում են աշխատակիցներին ընկերության կատարողական արդյունքները խթանել խրախուսումների, հատուցումների և այլ պարգևավճարների ծրագրերի մշակման միջոցով: Լինելով անկախ և օբյեկտիվ խորհրդատուներ և ունենալով հատուցումների, բուժօգնության և կենսաթոշակային համակարգերի հետ աշխատանքի զգալի փորձ, մենք օգնում ենք մեր հաճախորդներին հատուցումների համակարգը դիտարկել համընդհանուր ՄՌԿ ռազմավարության համատեքստում և կենտրոնանալ աշխատակիցների կողմից ստեղծվող արժեքի, գործատուի ծախսերի և ռիսկերի կառավարման վրա: Բացի խորը տեխնիկական գիտելիքներից, մեր հատուցումների գծով խորհրդատուները հատուցումներին առնչվող բարդ խնդիրների լուծման մեծ փորձ ունեն տարբեր ոլորտներում՝ սկսած ռազմավարությունից մինչև դրա իրագործում: Ավելին, մենք տրամադրում ենք ակտուարային և ներդրումային կարևորագույն փորձագիտական գիտելիքներ կենսաթոշակային համակարգի հովանավորներին և հոգաբարձուներին, որպեսզի նրանք համոզված լինեն, որ իրենց կենսաթոշակային ծրագրերը կառավարվում են օպտիմալ ձևով:
Հիմնական կոնտակտներ |
|
Director |
Partner |
Միաձուլում, ձեռքբերում և վերակազմակերպում
Ներկայիս մրցակցային բիզնես միջավայրում կազմակերպությունները փորձում են աճել թե՛ օրգանական եղանակով, թե՛ միաձուլումների և ձեռքբերումների ճանապարհով:
Դելոյթի միաձուլումների և ձեռքբերումների մասնագետներն օգնում են իրենց հաճախորդներին միաձուլումների և ձեռքբերումների գործընթացի ողջ կենսացիկլի ընթացքում․ ռազմավարություն, նպատականշում, ֆինանսատնտեսական հետազոտություններ, միաձուլմանը հաջորդող ինտեգրում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով մարդկային ռեսուրսների առանցքային դերին գործարքի կենսացիկլի ընթացքում: Մենք հիմնվում ենք ավելին քան 1,000 գլոբալ աշխատանքների փորձի վրա, որոնց ընթացքում խորհրդատվություն ենք տրամադրել մեր հաճախորդներին աճի խթանման,առավելագույն արժեքի ստեղծման և բիզնեսի համախմբման ուղղությամբ: Մեր առարկայական ուղղությունների գծով փորձը ներառում է ավանդական մարդկային ռեսուրսների ուղղությունները, ինչպիսիք են՝ ընդհանուր խրախուսական համակարգը, ակտուարային ծառայությունները, որոնք բոլորը հիմնվում են Դելոյթի խորը փորձի վրա՝ խորհրդատվական աուդիտի, հարկային և ֆինանսական խորհրդատվական ուղղություններով:
Հիմնական կոնտակտներ |
|
Director |
Partner |
Կենսաթոշակային խորհրդատվություն և ռիսկի կառավարում
Կենսաթոշակային ծառայություններ մատուցողներն ակտիվորեն ուսումնասիրում են աճի հնարավորությունները ծախսերի նվազեցման խոչընդոտների, հին տեխնոլոգիաների և անորոշ կանոնակարգային դաշտի պայմաններում:
Մեր կարողությունները ներառում են Դելոյթի ծառայությունների լայն ընտրանի՝ օգնելու կենսաթոշակային ոլորտին իրագործելու իրենց ռազմավարական նպատակները: Լինելով կենսաթոշակային ծառայությունների խորհրդատվությունների առաջատար, կենտրոնանում ենք կենսաթոշակային ոլորտի սպասարկման վրա և օգնում կողմնորոշվել շուկայում՝ սկսած բիզնեսի ռազմավարությունից մինչև բիզնեսի գործառնություններ: Մենք ներկայացնում ենք մի թիմ, որը կենսաթոշակային ոլորտի մի շարք առաջատար կազմակերպությունների հետ համագործակցության փորձ ունի: Վստահ ենք, որ մեր հաճախորդներին կարող ենք ոլորտի նպատակային ուղենիշեր, անգերազանցելի վերլուծական հմտություններ և իրականանալի լուծումներ առաջարկել: Ելնելով մեր հարուստ փորձից, բացառիկ ծառայություններից և ապացուցված մեթոդներից, մենք ճանաչված ենք որպես առաջատար ֆինանսական և կենսաթոշակային ոլորտին մատուցվող ծառայությունների գծով: Մեր առաքելությունն է օժանդակել կենսաթոշակային ոլորտի մասնակիցներին, այդ թվում՝ բանկերին, ակտիվների կառավարիչներին, ապահովագրական ընկերություններին, տեխնոլոգիական լուծումներ տրամադրողներին՝ իրենց կենսաթոշակային ռազմավարությունը հղկելու, նոր հնարավորությունների բացահայտման և կատարելության հասնելու գործում:
Հիմնական կոնտակտներ |
|
Partner |
Manager |
Հիմնական ակտուարական ծառայություններ
Ապահովագրական ընկերությունները ձգտում են բարելավել իրենց ակտուարական բաժինների ռազմավարական արդյունքները:
Դելոյթը թե՛ ապահովագրական, թե՛ ինքնապահովագրական ընկերություններին օգնում է ակտուարական խորհրդատվության բոլոր հարցերում, այդ թվում՝ ֆինանսական հաշվետվությունների, ակտուարական գնորոշման, ֆինանսական և ակտուարական մոդելավորման խնդիրները։ Մենք աշխատում ենք կյանքի, գույքի և դժբախտ պատահարների, առողջության ապահովագրման բնագավառում ֆինանսական ծառայություն մատուցող աշխարհի խոշորագույն կազմակերպությունների ղեկավարների հետ՝ աջակցելով նրանց իրենց առջև ծառացած դժվար իրավիճակում որոշումներ կայացնել։
Կարգավորման, ռիսկի և կապիտալի գծով խորհրդատվություն
Շարունակելով կապիտալի շահութաբերության բարելավմանն ուղղված ջանքերը, միջազգային ֆինանսական հաստատությունները փորձում են ավելացնել եկամուտները, կառավարել ռիսկերը, ինչպես նաև նվազեցնել ծախսերը։ Դելոյթն ունի Solvency II-ի բնագավառում հավասարը չունեցող փորձառություն և ֆինանսական հաշվետվությունների ստանդարտների կիրառման մեծ փորձ։ Մենք կազմակերպություններին օգնում ենք կանոնակարգային, ռիսկերի և կապիտալի պահանջներին հարցերում՝ խորհրդատվության տրամադրման և նոր տեխնոլոգիական ներդրման միջոցով։
Ապահովագրական, արտադրանքի և բաշխման գերազանցություն
Ապահովագրական ընկերություններն իրենց հաճախորդների պահանջները բավարարելու համար ձգտում են բարելավել իրենց արտադրանքը, գների սահմանումը և գործընթացները։
Դելոյթն աջակցում է ապահովագրական ընկերություններին բարելավել իրենց ապահովագրական ապրանքների և համապատասխան գնորոշման կառուցվածքը, միասնականացնել տեղաբաշխման գործընթացները, ինչպես նաև նպաստելով վերլուծական նյութերի պատրաստմանը՝ համակարգի վերափոխումը տեղաբաշխելու միջոցով։
Ֆինանսական և ակտուարական վերափոխում
Ապահովագրական կազմակերպությունները ձգտում են բարելավել իրենց ակտուարական և ֆինանսական գործառույթներից ստացված ռազմավարական արդյունքները։
Դելոյթն աջակցում է ապահովագրական ընկերություններին իրականացնել իրենց ակտուարական, ռիսկի և ֆինանսական աշխատող մոդելների ու համակարգերի արդիականացում՝ ոլորտի առջև կանգնած դժվարություններին դիմակայելու համար։
Կենսաթոշակային ներդրումների խորհրդատվություն
Այսօրվա փոփոխական շուկայում չափազանց կարևոր է հատկորոշել կենսաթոշակային ներդրումների ոլորտի լավագույն մոտեցումները, որոնք կօգնեն բավարարել կանոնակարգային պահանջները և ցանկալի ֆինանսական արդյունքներ ապահովել։
Դելոյթը խորհրդատվություն է տրամադրում աշխատողների նպաստներից և խրախուսման ծրագրերին առնչվող բոլոր հարցերում, սկսած բարդ կենսաթոշակային համակարգից մինչև ճկուն ծրագրեր։ Ակտուարական շահույթի գծով խորհրդատվության համատեղումը միջազգային բիզնես խորհրդատվության հետ մեզ դարձնում է եզակի կենսաթոշակների և աշխատողների նպաստների շուկայում։
Դիտել բովանդակությունը
- Վերլուծաբանություն, համակարգչային գիտելիքներ և տվյալների վերլուծություն
- Փոխհատուցում և խրախուսում
- Միաձուլում, ձեռքբերում և վերակազմակերպում
- Կենսաթոշակային խորհրդատվություն և ռիսկի կառավարում
- Հիմնական ակտուարական ծառայություններ
- Կարգավորման, ռիսկի և կապիտալի գծով խորհրդատվություն
- Ապահովագրական, արտադրանքի և բաշխման գերազանցություն
- Ֆինանսական և ակտուարական վերափոխում
- Կենսաթոշակային ներդրումների խորհրդատվություն