Supply Chain Offerings

Լուծումներ

Մատակարարման շղթայի ծառայություններ

Մատակարարման շղթայի ռազմավարություն

Ինչպես հանելուկ հանելուկի ներսում, համաշխարհային դասի մատակարարման շղթայի ձևավորումը, որը համապատասխանում է կազմակերպության ընդհանուր բիզնես ռազմավարությունը, բարդ գործ է: Սակայն, ճիշտ կատարման դեպքում, բարձր կատարողական ունեցող մատակարարման շղթան և ռազմավարական առումով համահունչ գործառնական մոդելը շատ կարևոր գործոններ են գործառնական ծախսերի նվազեցման, ակտիվների օգտագործումը օպտիմալացնելու, հաճախորդների բարձրակարգ սպասարկման և մրցակցային առավելության հասնելու համար:
 Դելոյթի մատակարարման շղթայի ռազմավարության պրակտիկան օգնում է կազմակերպություններին ստեղծել, ընտրել, եւ իրականացնել մատակարարման շղթայի ռազմավարություններ, որոնք աջակցում են համապարփակ բիզնես ռազմավարության կայացմանը: Մենք աշխատում ենք ձեզ հետ՝ հասկանալու ձեր ընթացիկ մատակարարման շղթայի կատարողականը, կարողությունները և ձեր ապագա պահանջները՝ մատակարարման շղթայի ռազմավարություն և անցումային ծրագրային պլան մշակելու համար, որն անդրադառնում է ապագա օպերացիոն մոդելի վրա (մարդիկ, գործընթացներ, տեխնոլոգիաներ), ինչպես նաեւ ցանցերի նախագծում և առեւտրային գործընկերների հետ հարաբերություններ, մատակարարման շղթայի ռիսկերի կառավարում, միաձուլումների և ձեռքբերումների հետ կապված հնարավորությունները:

Հիմնական կոնտակտներ

   

Vardan Gasparyan

Director

Alexander Oleynik

Director

Andrey Semenov

Senior Manager

Մատակարարման շղթայի պլանավորում

Ձեր մատակարարման շղթայի բազմաթիվ մասերի արդյունավետ ինտեգրումը ձեր կազմակերպության ֆինանսական ծրագրերում կարող է զգալիորեն նպաստել ֆինանսական արդյունքների բարելավմանը և շուկայում մրցակցային դիրքի բարելավմանը:
Դելոյթի մատակարարման շղթայի պլանավորման գործառույթն օգնում է Ձեզ արդյունավետորեն կառավարել և համահունչ դարձնել հաճախորդների պահանջարկը, մատակարարման շղթայի ակտիվները և աշխատանքային կապիտալը բարելավումներ ապահովել սպասարկման մակարդակի, մատակարարման շղթայի ծախսերի, և աշխատանքային կապիտալի ուղղություններով: Մենք աջակցում ենք կազմակերպություններին սկզբից մինչև վերջ մատակարարման շղթայի պլանավորման, տեսլականի սահմանման, գործընթացների մշակման, մատակարարման շղթայի ճկունության, սպասարկման և վերանորոգման աշխատանքների պլանավորման, համակարգի ներդրման, կատարողականի չափման, վերլուծաբանության, կազմակերպության կառուցվածքի մշակման և փոփոխությունների կառավարման ուղղությամբ:

Հիմնական կոնտակտներ

   

Alexander Oleynik

Director

Alexey Konovalov

Senior Manager

Grigoriy Eliseev

Senior Manager

Արտադրական ռազմավարություն և գործառնություններ

Դելոյթի արտադրության ոլորտի ռազմավարության և գործառնությունների գործառույթն ուղղված է նպաստելու մեր հաճախորդների արժեքի շղթաների հիմնական գործառնական կապերի բարելավմանը: Մենք օգնում ենք մեր հաճախորդներին սահմանել իրենց արդյունաբերական ռազմավարությունը, արտադրական գործընթացը և մատակարարների հետ հարաբերությունները, օգտագործելով ծախսարդյունավետ մեթոդներ, վերլուծաբանություն և արտադրողականության մշակում՝ գործառնական հնարավորությունների վերափոխման ուղղությամբ: Կրճատելով թափոնների առաջացումը և մեծացնելով արձագանքելու, շարժունության և զուտ ակտիվների եկամտաբերության ցուցանիշները, Դելոյթը  պատրաստում է իր հաճախորդներին մրցունակության և հաղթելու արագ փոփոխվող և շարունակաբար բարդացող համաշխարհային շուկայում:

Հիմնական կոնտակտներ

 

Alexander Oleynik

Director

Grigoriy Eliseev

Senior Manager

Աղբյուրների որոնում և գնումներ

Գնումները 2020թ. շատ ավելի տարբեր կլինեն, քան այսօր: Այս արմատական և արագ փոփոխությունը փոխակերպում է կազմակերպությունների կողմից տարբեր ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման նախաձեռնման և կատարման գործընթացները: Արդյունքում նոր ռազմավարությունները, հմտությունները, գիտելիքները և գործիքները կօգնեն անդրադառնալ այսօրվա և վաղվա մարտահրավերներին ու հնարավորություններին:
Դելոյթի աղբյուրների որոնման և գնումների պրակտիկան ունի այդ մարտահրավերների դեմ պայքարի ապացուցված փորձ և մեր հաճախորդներին հնարավորություն է տալիս պահպանելու չափելի և ազդեցիկ արդյունքները: Մենք աջակցում ենք մեր հաճախորդներին իրենց գնումների գործընթացներում՝ օգնելով ստեղծել և իրագործել ռազմավարություն, որը համատեղում է կարճաժամկետ և երկարաժամկետ մոտեցումները, գիտելիքների փոխանցման, մշակույթի փոփոխության և կարողությունների կառուցման գործառույթները: Մենք ապահովում ենք արագ և իմաստալից արդյունքներ՝ օգնելով մեր հաճախորդներին օպտիմալացնել իրենց անուղղակի և ուղղակի ծախսային կարիքները ծախսերի «ախտորոշման», կարողությունների գնահատման, կարևոր ապրանքների ռազմավարական գնումների, օպերացիոն մոդելի և կազմակերպության կառուցվածքի, տեխնոլոգիաների հզորացման, պայմանագրային ռիսկի և կատարողականի կառավարման, ինչպես նաև միաձուլումների ու ձեռքբերումների միջոցով:

Հիմնական կոնտակտներ

 

Irina Biryukova

Partner

Ekaterina Sidorenko

Manager

Լոգիստիկա և բաշխում

Լոգիստիկայի և բաշխման համակարգերը սարդոստայնի պես բարդ են, ըստ այդմ՝ ապրանքների և նյութերի տեղաշարժը մեկ կետից մյուսը գլոբալ մարտահրավերներ է ստեղծում բազմաթիվ ընկերությունների համար:
Դելոյթի լոգիստիկայի և առաքման գործառույթների սպասարկման խումբն աշխատում է կազմակերպությունների հետ՝ որոշելու համար ամենաարդյունավետ ռազմավարությունը և գործառնությունները, որոնք անհրաժեշտ են պահանջվող ապրանքը պահանջվող վայրում պահանջվող ժամկետներում առաքելու համար: Մենք օգնում ենք լուծել այնպիսի հարցեր, ինչպիսիք են բաշխիչ ցանցերի ռազմավարությունը, նյութատեխնիկական աութսորսինգի ռազմավարությունը, երրորդ կողմի լոգիստիկ (3PL) ծառայությունների մատուցման աղբյուրների բացահայտումը, նյութատեխնիկական գործող մոդելի, տրանսպորտի օպտիմալացումը, բաշխման աշխատանքների և պահուստային տարածքների նախագծումը, պատվերից մինչև դրամական միջոցների գործընթացների օպտիմալացումը, տրանսպորտային կառավարման համակարգերի գծով խորհրդատվությունը:

Հիմնական կոնտակտներ

   

Vardan Gasparyan

Director

Alexander Oleynik

Director

Andrey Semenov

Senior Manager

Արտադրանքի մշակում

Իրապես արդյունավետ արտադրանքի մշակման և նախագծման գործընթացը պահանջում է թե՛ ռազմավարական, թե՛ գործառնական տեսլական: Այդուհանդերձ, այսօր երկուսը միասին ունենալն աննախադեպ դժվար է. արտադրանք մշակող կազմակերպությունները գտնվում են մշտական ճնշման ներքո՝ փորձելով ավելի մեծ գաղափարներ առաջարկել շուկայի խոշոր մասնակիցների հետ համատեղ, միևնույն ժամանակ ավելի շատ ժամանակ հատկացնելով շուկայավարմանը, շահութաբերության մեծացմանը, ծախսերի նվազեցմանը և կանոնակարգային դաշտի շարունակական փոփոխությունների հետ համապատասխանության ապահովմանը:

Հիմնական կոնտակտներ

Irina Biryukova

Partner