Մամլո հաղորդագրություններ
Դելոյթը ներկայացնում է Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի 2015թ. Technology Fast500TM վարկանիշային ցանկը
Կազմակերպությունների զարգացման միջին ցուցանիշը 1,012% է: Հաղթող է ճանաչվել նիդեռլանդական կազմակերպությունը, որը գրանցել է ռեկորդային աճ՝ չնայած ծրագրի մասնակցության պայմանների փոփոխությանը:
3 դեկտեմբերի, 2015թ. — Նիդեռլանդական կազմակերպությունը գլխավորում է Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներում բարձր տեխնոլոգիաների ոլորտում 500 ամենաարագ զարգացող կազմակերպությունների ցանկը, որն արդեն 15-րդ անգամ ներկայացնում է «Դելոյթ Թուշ Թոմացու Լիմիթեդ» ընկերությունը («Դելոյթ Գլոբալ»): «Դելոյթ Գլոբալ»-ի տեխնոլոգիաների, ԶԼՄ-ների և հեռահաղորդակցության ոլորտը սպաասարկող խմբի կողմից մշակված այս ցանկում առաջին հորիզոնականն է զբաղեցնում նիդեռլանդական Catawiki առցանց աճուրդի հարթակը: Ընդհանուր առմամբ, տվյալ տարածաշրջանի՝ ծրագրին մասնակցած 20 կազմակերպությունների հասույթի միջին աճը 1,012%:
«Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներում բարձր տեխնոլոգիաների ոլորտում 500 ամենաարագ զարգացող կազմակերպությունների վարկանիշային ցանկում դիրք զբաղեցնելը տպավորիչ ձեռքբերում է, սակայն հատկապես ոգեշնչող են այս տարվա աճի տեմպի ցուցանիշերը: Այս ծրագրերը Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի, ԱՄՆ-ի և Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների կտրվածքով առավել համահունչ դարձնելու համար աճի ցուցանիշերը այժմ հաշվարկվում են ոչ թե հինգ, այլ չորս տարվա համար, ինչով էլ պայմանավորված է 2014 թ. 1,711% միջին ցուցանիշի անկումը, որը 2015 թ. կազմել է 1,012%, - ասում է Դեվիդ Քոբը, գործընկերը Դելոյթի ՄԹ գրասենյակից, ով պատասխանատու է Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներում բարձր տեխնոլոգիաների ոլորտում 500 ամենաարագ զարգացող կազմակերպությունների վարկանիշային ցանկի համար: «Ես կցանկանայի շնորհավորել մեր վարկանիշային ցանկի առաջատարին, Catawiki ընկերությանը, որը, այնուամենայնիվ կարողացել է գրանցել տպավորիչ 45,080% աճ: Այս արդյունքները ընդգծում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի առավելությունը և կայուն զարգացումը այս տարածաշրջանում, որտեղ արդեն բացահայտ կերպով ի հայտ են գալիս ոլորտի ապագա առաջատարները»:
Դելոյթի «Technology Fast 500 TM» ծրագիրը ամեն տարի մշակում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ամենաարագ զարգացող պետական և մասնավոր հատվածի կազմակերպությունների վարկանիշային ցանկը: Այս տարի ծրագրի անցկացման չափանիշները փոփոխության են ենթարկվել՝ նպատակ ունենալով ծրագրի անցկացման պայմանները համահունչ դարձնել Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի, ԱՄՆ և Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների համար: Այժմ եկամտի աճի ցուցանիշները հաշվարկվում են ոչ թե ինչպես նախկինում՝ վերջին հինգ, այլ չորս տարիների համար: Ծրագրին այս տարի մասնակցում են նաև կազմակերպություններ, որոնք իրենց գործունեությունը ծավալում են ծրագրային ապահովման, համակարգիչային տեխնիկական սպասարկման, հաղորդակցության, ԶԼՄ, կենսագիտության և էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների ոլորտներում:
2008 թվականին հիմնված Catawiki ընկերությունը, իրենից ներկայացնում է առցանց աճուրդի հարթակ, որտեղ ամեն շաբաթ իրականացվում է ավելի քան 100 աճուրդ 80 տարբեր կատեգորիաներով, ներառյալ դասական մեքենաներ, կոլեկցիոն քարտեր և կինոարտադրության ոլորտի հուշաիրեր: Catawiki ընկերությունը գրանցել է եկամտի տպավորիչ 45,080% աճ նախորդ 4 տարիների ընթացքում. ընկերության կազմում աշխատող մասնագիտացված աճուրդավարները ամեն ամիս համակարգում են 12 միլիոն հաճախորդների կողմից իրականացվող կոլեկցիոն իրերի առցանց առք ու վաճառքը : «Մենք դինամիկ և բացկազմակերպություն ենք, իրական «սկսնակ» ընկերության հատկանիշներով»,- ասում է Catawiki ընկերության գլխավոր տնօրեն և համահիմնադիր Ռենե Շոնմեյքերսը: «Մեր սրընթաց աճով մենք պարտական ենք մեր 300 տաղանդաշատ աշխատակիցներին: Նրանցից յուրաքանչյուրն օժտված է յուրահատուկ հատկանիշներով, որոնք կարողանում է գործադրել ի օգուտ թիմի: Մենք գտնում ենք, որ ամբողջ խնդիրը ճիշտ կադրերի ներգրավման մեջ է: Մոտ ապագայում պլանավորում ենք տարբեր երկրներից ներգրավել ևս 100 որակյալ ծրագրավորողների Ամստերդամում աշխատելու համար: Մենք մտադիր ենք շարունակաբար բարելավել կայքը և ծրագրերը , որպեսզի հատուկ առարկաներ գնահատող մեր հաճախորդների համար ստեղծենք ավելի հարմարավետ առքուվաճառքի հարթակ:
Լավագույն 10 կազմակերպությունները |
||||
|
Կազմակերպության անվանումը |
Երկիրը |
Եկամտի աճի ցուցանիշը վերջին 4 տարիների ընթացքում |
Գործունեության ոլորտը |
1 |
Catawiki |
Նիդեռլանդներ |
45,080 % |
ԶԼՄ |
2 |
iZettle AB |
Շվեդիա |
30,114 % |
Ծրագրային ապահովում |
3 |
Zerto |
Իսրայել |
24,088 % |
Ծրագրային ապահովում |
4 |
WorldRemit, Ltd. |
Մեծ Բրիտանիա |
20,385 % |
Ծրագրային ապահովում |
5 |
Taboola |
Իսրայել |
13,797 % |
ԶԼՄ |
6 |
Skyscape Cloud Services Ltd |
Մեծ Բրիտանիա |
13,391 % |
Հաղորդակցություն |
7 |
Secret Escapes |
Մեծ Բրիտանիա |
78,18 % |
ԶԼՄ |
8 |
Clean Marine As |
Նորվեգիա |
7,260 % |
Էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաներ |
9 |
Grove Solutions Ltd |
Մեծ Բրիտանիա |
6,649 % |
Հաղորդակցություն |
10 |
Etrinell As |
Նորվեգիա |
6,033 % |
Ծրագրային ապահովում |
News Release
Steve Dutton
Global Communications
Deloitte Touche Tohmatsu Limited
Tel: +1 202 734 3207
sdutton@deloitte.com
Վարկանիշային ցանկի աշխարհագրական բաշխվածությունը
Ֆրանսիան արդեն հինգերորդ տարին անընդմեջ գլխավորում է ցուցակը վարկանիշային ցանկում հայտնվող կազմակերպությունների քանակով: Հնգյակը համալրում են նույն երկրները, ինչ 2014թ.՝ Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Նիդեռլանդները և Շվեդիան: Լավագույն հնգյակում են հայտնվել իսրայելական 2 կազմակերպություն, իսկ լավագույն տասնյակում տեղ են գտել 4 բրիտանական կազմակերպություն:
Ավելի շատ մասնակցություն ունեցած 10 երկիր |
||||
|
Երկիր |
Երկրի դիրքը 2015 թվականին |
Վարկանիշային ցանկում տեղ գտած կազմակերպությունների քանակը 2014 թվականին |
Վարկանիշային ցանկում տեղ գտած կազմակերպությունների քանակը 2013 թվականին |
1 |
Ֆրանսիա |
87 |
86 |
86 |
2 |
Մեծ Բրիտանիա |
72 |
67 |
71 |
3 |
Նորվեգիա |
50 |
42 |
41 |
4 |
Նիդեռլանդներ |
49 |
42 |
52 |
5 |
Շվեդիա |
37 |
45 |
50 |
6 |
Իսրայել |
28 |
22 |
20 |
7 |
Գերմանիա |
26 |
32 |
28 |
8 |
Թուրքիան |
20 |
36 |
30 |
9 |
Ֆինլանդիա |
17 |
24 |
27 |
10 |
Բելգիա |
15 |
18 |
12 |
10 |
Իռլանդիա |
15 |
8 |
11 |
Վարկանիշային ցանկը ըստ ոլորտների
Ծրագրին մասնակցած կազմակերպությունների 52% ծրագրային ապահովման ոլորտի կազմակերպություններ են, որին հաջորդում են ԶԼՄ ոլորտի կազմակերպությունները՝ 18%: Ցանկը եզրափակում են Հաղորդակցության ոլորտի կազմակերպությունները /10%/, Համակարգչային տեխնիկա արտադրող կազմակերպությունները /10%/, կենսագիտության ոլորտի կազմակերպությունները /6%/ և Էկոլոգիապես մաքուր տեխլոգիաներ արտադրող կազմակերպությունները /4%/:
Իրենց ոլորտի առաջատար կազմակերպություններն են՝
Ոլորտի առաջատարները 2015 թվականին |
||||
Դիրքը վարկանիշային ցանկում |
Երկիրը |
Կազմակերպության անվանումը |
Եկամտի աճի ցուցանիշը վերջին 4 տարիների ընթացքում |
Գործունեության ոլորտը |
1 |
Նիդեռլանդներ |
Catawiki |
45,080 % |
ԶԼՄ |
2 |
Շվեդիա |
iZettle AB |
30,114 % |
Ծրագրային ապահովում |
6 |
Մեծ Բրիտանիա |
Skyscape Cloud Services Ltd |
13,391 % |
Հաղորդակցություն |
8 |
Նորվեգիա |
Clean Marine As |
7,260 % |
Էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաներ |
14 |
Նիդեռլանդներ |
Avanca International |
5,045 % |
Համակարգչային տեխնիկական սպասարկում |
96 |
Ֆրանսիա |
Bluelinea |
903 % |
Կենսագիտություն |
Դելոյթի «Technology Fast 500™ EMEA» ծրագրի մասին
Դելույթի «Technology Fast 500 EMEA» ծրագիրը տարածաշրջանի ամենաօբյեկտիվ վարկանիշային ցանկն է Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների համար, և ներկայացնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող կազմակերպությունների, որոնք նախորդ չորս տարիների ընթացքում գրանցել են եկամտի աճի ամենաբարձր ցուցանիշները : Այս ցանկում ներկայացված են տարաբնույթ կազմակերպություններ /մեծ, փոքր, պետական, մասնավոր/ ծրագրային ապահովման, տեխնիկական սպասարկման, հաղորդակցության, ԶԼՄ, բժշակենսաբանական գիտությունների և էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների ոլորտներից: Բոլոր այս կազմակերպություններին միավորում է նորարարական տեխնոլոգիաների օգտագործումը, գործունեության ակտիվությունը և աճի տեմպերը:
Այս ծրագիրը իրականացվում է Դելոյթի տեխնոլոգիաների, ԶԼՄ և հաղորդակցության ոլորտի կազմակերպությունների սպասարկումն իրականացնող Միջազգային խմբի կողմից «Technology Fast 50» նախաձեռնության աջակցությամբ, որոնք դասակարգում են բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող արագ զարգացող կազմակերպություններին ըստ տարածաշրջանի կամ աշխարհագրական դիրքի: Հովանավորներից են վենչուրային կապիտալի ներդրող Eight Roads ընկերությունը , որն աջակցում է Եվրոպայի երկրների ՏՏ և էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների ոլորտում գործող կազմակերպություններին, Silicon Valley Bank-ը, որն աջակցում է բարձր տեխնոլոգիաների, կենսագիտության, մասնավոր կապիտալի և գինեգործության ոլորտում գործող կազմակերպություններին, ինչպես նաև առաջատար միջազգային իրավաբանական Taylor Wessing ընկերությունը, որի ուշադրության կենտրոնում են գտնվում ապագայի տեխնոլոգիաները: Այս ծրագրի և նախորդ տարիների հաղթողների մասին ավելի մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ www.deloitte.com/fast500emea կայքից: